вторник, 16 апреля 2013 г.

Իմ նախնիների պատմությունը

      1930թ. Մուրադը և Շողերը 2 երեխաների հետ


Նախ
ասեմ, որ այս պատմությունը ինձ պատմեցին տատիկս և հորաքույրս:
Շատ կարևոր է իմանալ ընտանիքի պատմությունը` վերադառնալ արմատներին:
Ես ուզում եմ պատմել իմ հայրիկի նախնիների մասին, ովքեր էին նրանք և որտեղից են եկել:
Հայրիկիս ծնողները` տատիկս ու պապիկս ծնվել և մեծացել են Երևանում: Հայրական տատիկս ինձ պատմել է իրենց ընտանիքի պատմությունը, որը լիքն է եղել ողբերգական դեպքերով: Տատիկիս ծնողները ծնվել և մինչև 1915թ. ապրել են Արևմտյան Հայաստանում` Մոկս քաղաքում: Մոկս- գավառ Արևմտյան Հայաստանի Վանի նահանգում: Գրավում էր Արևելյան Տիգրիսի աջակողմյան Մոկս վտակի հովիտը: Մոկսը Արևմտյան Հայաստանի առավել հայաշատ գավառներից էր: Գտնվում է Վանա լճից 20կմ դեպի հարավ: Վեց երեխաներից մեծը` Մուրադը (տատիկիս հայրիկը, ծնվ.` 1897թ.) դեռ վաղ մանկությունից նշանված է եղել Շողերի հետ (տատիկիս մայրիկը, ծնվ.` 1904թ.): Դաժան է եղել նրանց մանկությունը, զրկանքներով ու հալածանքներով լի: Անհանգիստ տարիներ էին: Մուրադը տանից գնում է միանալու հայ կամավորական ջոկատներին, հետագայում Անդրանիկի զինվորներից է դառնում: Իր բացակայության ժամանակ ընտանիքում ողբերգական դեպքեր էին տեղի ունեցել: Գեղեցկուհի քրոջը` Զինային թուրքերը փախցրել էին և նրա ճակատագիրն անհայտ է մինչ օրս: Արամ եղբայրը զոհվել էր թիկունքից կրակոցով, իսկ Անգին քույրիկը գաղթի ճանապարհին մահացել էր հիվանդությունից: Նշանածի` Շողերի կյանքն էլ էր դաժան: Ինը տարեկանում որբացել էր, և սկեսուրը խղճալով որբուկին իր հարկի տակ էր պատսպարել նրան: Քույրը հայտնվել էր որբանոցում:  Գաղթի ճանապարհը, սովը և զրկանքները Շողերը հաղթահարում էր Մուրադի ծնողների հետ: Եղեռնից մազապուրծ եղած բազմաթիվ ընտանիքների հետ Մուրադի ընտանիքը ևս գաղթեց և հիմնվեց Երևանում` Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ` Ձորագյուղում: Հրազդան գետի ափին, ձորում տուն սարքեցին: Տափակ տանիքներով տներ էին, մեկի տանիքը մյուսի բակն էր: Շողերը այդ ծանր տարիներին հաղթահարեց բոլոր դժվարությունները և ծաղիկ հիվանդությունը: Սակայն հիվանդությունը հետքեր էր թողել աղջկա դեմքին տգեղացնելով նրան: Մուրադը 1920 թվականին տարիների կռիվների թոհուբոհը հաղթահարելով հասավ Երևան և գտավ իր փրկված ընտանիքը: Տարիներ անց տեսնելով Շողերին խորը հիասթափություն ապրեց, սա է իմ նշանածը հարցրեց ծնողներին: Սակայն հարգելով ծնողների կամքը և Շողերի նվիրված ու հոգատար վերաբերմունքը տեսնելով` ամուսնացավ նրա հետ: Մուրադը շատ երեխաներ էր ուզում, և անվանակոչում նրանց իր զոհված հարազատների անուններով: Նրանք ունեցան տասներեք զավակ, որոնցից կենդանի մնացին յոթը, երեք տղա և չորս աղջիկ: Նրանցից մեկը` Անգինն է, իմ տատիկը: Մուրադը երազում էր գնալ Էրգիր: Սակայն մահացավ 1969 թվականին: Տարիներ անց, 1983 թվականին մահացավ ՇողերըՈւշագրավ է, որ հայրիկիս անունը` Արամ, զոհված եղբոր հիշատակին, Մուրադ մեծ պապիկն է դրել:
  
1960թ. Ձորագյուղ, Երևան                                                             

1950թ. Մուրադի տունը
            
 1965թ. Մուրադ 

Հայրական պապիկիս ընտանիքի մասին ես շատ քիչ գիտեմՊապիկիս մայրըՍիրանուշը նույնպես գաղթել է Արևմտյան ՀայաստանիցՎան քաղաքիցՆրա հայրըՄովսեսը Վանում հարուստ վաճառական էրԳաղթի ճանապարհին մահացավ թողնելով կնոջը և երեք զավակներին:  Սիրանուշը այստեղԵրևանում հանդիպել է Սարգիս պապիկինորը դարբին էր`ԳավառիցԲայազետից գաղթած Խաչատրյան տոհմից էր ՍարգիսըՆրանք ամուսնացան և ունեցան հինգ որդիներորոնցից երկրորդը իմ պապիկն էրՊապիկս միշտ երազում էր մի օր գնալ Վանտեսնել Վանա լիճըուտել վանա տառեխՆա վաղուց է մահացելԵս հավատում եմոր մի օր ես կկատարեմ պապիկիս երազանքը և կայցելեմ Արևմտյան Հայաստան:
Ախթամար կղզի, Վանա լիճ
1963թ. Մուրադը, Շողերը, Անգին տատիկիս, պապիկիս և տատիկիս երկու եղբայրները



Առաջադրանք 4.

Իմ կարծիքով իմ պապերի ու ապուպապերի ծագումնաբանությունը ու պատմությունը շատ բան տվեց: Ես մանկուց հետաքրքրվում էի իմ նախնիների պատմությամբ և իրենց գործունեությամբ: Չէ որ հետաքրքիր է իմանալ քո նախնիների անցած ճանապարհը, ո՞րտեղ են ապրել և ի՞նչով են զբաղվել: Ես իմացա, որ իմ նախնիները մեծ օգուտ են տվել՝ տնտեսությանը,առողջապահությանը, մշակույթին և մնացած զարգացման ոլորտներում և դա պարտավորեցնում է: Ես հպարտանում եմ իմ նախնիներով:







                                                                 


                                                                                                                                                                                                                                                                

Комментариев нет:

Отправить комментарий