воскресенье, 6 сентября 2015 г.

Հայաստանը 15-17-րդ դարերում

1.Օտար տիրապետության շրջան
2.Կիսաանկախ իշխանություններ
3.Ազատագրական միտքը և հիմնական ուղղությունները

Միջինասիական զորապետ Լենկթեմուրը Պարսկաստանի մեծ մասը գրավելուց հետո նրա բանակները ձեռնամուխ եղան նոր նվաճումների։ Լենկթեմուրի զորքերը 1386թանցան Երասխ գետը և մտան Սյունիք։ Առաջ շարժվելով Այրարատյան դաշտով՝ նրանք ասպատակեցին շրջակա բնակավայրերը։ Լենկթեմուրի զորքերն այդպես էլ չկարողացան ընկճել Սասունի լեռնականներինիսկ Վանի բնակիչները համարձակորեն մերժեցին անձնատուր լինելու պահանջը։ Թշնամին քաղաքը գրավեց երկարատև պաշարումից և մեծաթիվ զոհեր տալուց հետո։ Կատաղած Լենկթեմուրը հրամայեց գերի տանել փրկված կանանց ու երեխաներինիսկ ողջ մնացած տղամարդկանց ցած գլորել Վանի բերդի ժայռից։ Սպանվածների կույտն այնքան բարձրացավոր վերջին նետվածները ողջ էին մնում։ Լենկթեմուրի մահվան լուրը (1405թ.) ցնծությամբ է ընդունվում նվաճված ժողովուրդների կողմից։ Նրա ժառանգների միջև ծայր առան գահակալական արյունալի կռիվներորոնցից օգտվեցին կարա-կոյունլու և ակ-կոյունլու թուրքմենական ցեղերի առաջնորդները։
Հայաստանին և նրա հարևան երկրներին տիրելու համար։ Լենկթեմուրի հետնորդների և ակ-կոյունլուների դեմ պայքարում հաղթանակեց կարա-կոյունլու ցեղի առաջնորդ Կարա Յուսուֆըորի օրոք նրա իշխանությունը վերածվեց ուժեղ տերության (1410-1468); Վերջինիս մայրաքաղաքն էր Թավրիզը։ Տերության մեջ էին մտնում ՀայաստանըԱտրպատականըԻրանը և Վրաստանը։ Նրա իշխանության տարիները՝ համեմատած Լենկթեմուրի և նրա հաջորդների հաճախակի կրկնվող արշավանքների ժամանակաշրջանի հետհայերին թվում էին խաղաղ։ Հարաբերական խաղաղության այս կարճ շրջանում հայ ժողովուրդը հնարավորություն ստացավ վերականգնելու քայքայված տնտեսությունը։ Վերաշինվեց Կարս քաղաքը։ Կարա-կոյունլու տիրակալները հաճախ պետական բարձր պաշտոնների էին նշանակում հայ իշխաններիիսկ բանակում ներգրավում հայ զինվորականների։ Ջհանշահը (1437-1467), որը կարճ ժամանակում ճնշեց ըմբոստ ցեղապետերին ու ամրապնդեց իր իշխանությունը տերության ամբողջ տարածքում։ Նրա իշխանության տարիներին երկիրը խաղաղվեցև ժողովուրդը շունչ քաշեց անընդմեջ կռիվներից:



Հայ ազատագրական շարժման գործիչները համոզված էինոր միայն սեփական ուժերով հնարավոր չէ ազատագրվել թուրք-պարսկական տիրապետությունից։ Այն գաղափարն էր արմատացելթե իբր մի հզոր քրիստոնյա պետություն պետք է ազատագրի հայ ժողովրդին։ Սակայն հստակ չէրթե որն էր լինելու այդ ուժըև ինչ ճանապարհներով էր Հայաստանն ազատագրվելու։ Ազատագրական շարժման ղեկն իրենց ձեռքն են վերցնում հայ հոգևորականության լավագույն ներկայացուցիչները։ Նրանք էլ Հայաստանի ազատագրության խնդրի վերաբերյալ հրավիրում են խորհրդաժողովներ։ Առաջին խորհրդաժողովը 1547թկազմակերպել է կաթողիկոս Ստեփանոս Սալմաստեցին ԷջմիածնումԺողովը որոշում է դիմել Հռոմի պապինորըժողովականների համոզմամբպետք է կազմակերպեր Հայաստանի ազատագրումը:
1548թպատվիրակությունը բանակցություններ է վարում Վենետիկումիսկ 1549թ.՝ Հռոմի պապի հետ։ Հայոց կաթողիկոսը բանակցություններ է վարել նաև Գերմանիայի կայսերՊրուսիայի և Լեհաստանի թագավորների հետսակայն շոշափելի արդյունքի չի հասելՀայ ազատագրական շարժման այս առաջին քայլը թեև ավարտվեց անարդյունք:Մի քանի տարի անց 1562թ Սեբաստիա քաղաքում Հայոց կաթողիկոս Միքայել Սեբաստացին հրավիրում է մեկ այլ գաղտնի ժողովորի քննարկման առարկան դարձյալ Հայաստանի ազատագրության խնդիրն էԺողովականները գտնում էինոր պետք է նոր խնդրագիր ուղարկել Հռոմի պապին ու Վենետիկի հանրապետությանը։ 1563թԱբգարը տեսակցել է Վենետիկի հանրապետության ղեկավարությանիսկ 1564թ.՝ Հռոմի պապի հետ։ Հակառակ հայերի ակնկալիքներիՀռոմի պապն այս անգամ էլ ոչ մի գործնական քայլ չձեռնարկեց Հայաստանի ազատագրության ուղղությամբ՝ պահանջելով միայն դավանաբանական զիջումներ։ Հայկական կողմը հույսը դնելով միայն եվրոպական օգնության վրաթերագնահատում էր սեփական ուժերը Հայաստանի ազատագրության գործում։

Վերջաբան և եզրահանգումներ
Հայոց մեծերը փոխանակ մտածեին քայլեր իրենց ուժերով թշնամիներից ու օտարի լծից ազատվելու դիմում էին Հռոմի պապին, քանի որ իշխանությունը հոգևորականների ձեռքում էր նրանք փորձում էին համոզել, որպես քրիստոնյա ազգ օգնություն աղերսել: Եվ ամեն անգամ հիասթափվում էին ոչինչի չհասնելով: Ամեն ազգ պետք է ինքը որոնի իր ազատության ուղին և տեր կանգնի իր անկախությանը: Որովհետև ապավինելով ոչ մի պետություն երկար գոյատևել չի կարող:


Комментариев нет:

Отправить комментарий