воскресенье, 7 февраля 2016 г.

Հեքիաթի դերը մեր կյանքում

Երբ ես փոքր էի ինձ մեծերը՝տատիս,պապիս կամ մայրիկս քնելուց առաջ հեքիաթներ էին պատմում և պատմելուց հետո հեքիաթը վերլուծում էինք: Հեքիաթներում ինչպես գիտենք մեծամասամբ հաղթում է բարին, դրանից բացի հեքիաթում գլխավոր հերոսները մեծ դժվարություններ են հաղթահարում իրենց նպատակին հասնելու համար: Ես մեծ մասամբ հեքիաթներին հավատում եմ: Հեքիաթները տարիք չեն հարցնում, բացի մանուկներից նաև մեծերն ու պատանիներն են սիրում: Եվ բոլորը մեծ հաճույքով լսում կամ կարդում են: Հեքիաթներից նաև շատ հետաքրքիր ֆիլմեր և մուլտֆիլմեր են նկարահանում, որոնք մեծ ճանաչում են ձեռք բերում ամբողջ աշխարհում: Հեքիաթների հերոսները մեծ մասամբ կենդանիների կերպարներով են լինում, այստեղ գրողը ցույց է տալիս, թե մարդը ինչ տեսակ բնավորություն ունի, օրինակ՝ առյուծ կերպարը՝ քաջ,համարձակ,իշխող է, իսկ աղվեսը՝ խորամանկ, ստախոս, հնարամիտ է: Հեքիաթ կարդալուց երեխաների մոտ զարգանում է ֆանտազիան,ասոցացումը, մտքի ճկունությունը ու վերլուծումը:Բացի դրանից հեքիաթները ձանձրալի և բարդ չեն: Հեքիաթները օգնում են նաև դաստիարակության հարցում, ծնողները հեքիաթներով կարող են խրատ տալ կամ սովորցնել, թե ինչ սխալներ են նրանք արել: Այսինքն՝ հեքիաթները նաև ուսուցողական բնույթ են կրում: Փոքր ժամանակ ես էլ էի հեքիաթներ հորինում, այն ինձ օգնում էր թե երևակայության հարցում, թե մտքիս ճիշտ շարադրելու ու խոսքիս ճկուն լինելու հարցում: Հեքիաթները կարդալ, լսել, դիտել և հորինելը շատ մեծ հիմք են դնում խոսքի և մտքի զարգացման վրա: Այն նաև կարող են կիրառել խոսքի և մտքի խնդիրներ ունեցող երեխաների համար: Այսպիսով ամփոփելով հեքիաթի դերը մեր կյանքում, իմ կարծիքով հեքիաթները մեծ դեր են ունեցել իմ կյանքում և հիմք են դրել իմ երևակայության և մտավոր կարողությունների հարցում:

Комментариев нет:

Отправить комментарий