воскресенье, 8 сентября 2013 г.

Ամենայուրահատուկ կտակները o_O

   
Պատմականորեն օգտակար կտակը գրել է Վիլիամ Շեքսպիրը: Կտակում մանրակրկիտ նշվել է գրողի ամբողջ սեփականության, այդ թվում կահույքի և կոշիկների մասին: Արդյունքում փաստաթուղթը միակ անվիճելի վկայությունն է Շեքսպիրի գոյության հարցում:
Ամենակարճ կտակը թողել է մի լոնդոնցի բանկիր: Կտակը պարունակում էր ընդամենը երեք բառ` "Ես բոլորովին սննկացած եմ": Շուտով այս րեկոռդը գերազանցեց լակոնիկ գերմանացի Կառլ Տաուշի կողմից: Նա մտավ պատմության մեջ "Ամբողջը կնոջս" կտակով:
Ամենախոշոր դրամական գումարը կտակել է Հենրի Ֆորդը: Նա հրամայում է հինգ հարյուր միլիոն դոլար փոխանցել չորս հազար հարյուր հիսունյոթ բարեգործական և կրթական կենտրոններին: Ամենավրիժառու կտակը թողել է Սամուել Բրատը, 1960 թվականին: Նա գիտեր, որ իր կինը ատում էր տաբակի ծխի հոտը: Ահա եւ որոշեց որ կնոջ հասանելիք գումարը՝ 330 հազար ֆունտ ստեռլինգը կժառանգի այն դեպքում, երբ օրեկան 5 սիգար կծխի: Ամենածիծաղելի կտակը թողել է հանրահայտ կոմիկ Չարլի Չապլինը: Դերասանը կտակել է 1 միլիոն դոլար նրան, ով կկարողանա բերանից բաց թողնէլ ծխի հինգ օղակ և նրանց միջով կանցկացնի վեցերորդը: Առաջադրանքը այնքան բարդ էր, որ մինջև հիմա ոչ ոք չի կարողացել կատարել: Ամենաեսասիրական կտակը պատկանում է Կալիֆորնիայի հարուստ այրի Մերի Մերֆիին: Նա այնքան էր սիրում իրեն, որ որոշել էր իր մահից հետո քնեցնել շանը, ասես շունը պիտի հոգեկան տանջանքների ենթարկվի: Շան համար հանդես եկան կենդանիների պաշտպանության խորհրդի անդամները: Նանք կարողացան ապացուցել, որ զոհել առողջ շանը հակասում է նահանգի կանոններին:

Կատակ-կտակ է թողել հանրահայտ իլյուզիոնիստ Հարի Գուդինին: Նա պատմել է բոլորին, որ իր բոլոր ֆոկուզների գաղտնիքները կպահպանվեն սեյֆում, որը պետք է բացեն նրա հարյուրամյակի օրը: Սակայն երբ նշված սեյֆը բացեցին պարզվեց, որ այնտեղ ոչինչ չկա: 

Ամենադաժան կտակը կարող է համարվել Սպրինգֆիլդի բնակիչներից մեկինը: Այդ տղամարդը խնդրել էր մահից հետո իր կաշվից կազմ պատրաստել ստեղծագործական բանաստեղծությունների հավաքածույի համար: Նրա բարեկամները ցանկանում էին կատարել հանգուցյալի խնդրանքը, բայց իշխանությունը չթույլատրեց, որովհետև  դիակների հանդեպ այդպիսի վերաբերմունքը հակասում է օրենքի նորմաներին:
Թարգմանեցին՝ Սոնա Խաչատրյանը եւ Աստա Մամիկոնյանը

Աղբյուրը

Комментариев нет:

Отправить комментарий