воскресенье, 6 сентября 2015 г.

Հայկական պետականությունը Կիլիկիայում


1.Հայերը Կիլիկիայում
2.Իշխանությունից  մինչև թագավորություն

3.Կիլիկյան Հայաստանի կործանումը

Կիլիկիայի բնակչության մեծ մասը հայ էր էին, փոքրամասնություններից էին  ասորիները, մուսուլմաներըհրեաներն ու ֆրանկները։ Կիլիկիայի հայ ազնվականությունը շատ բաներ վերցրեց Ֆրանսիայից, օրինակ ասպետությունն ու շատ ֆրանսիական պաշտոնների անվանումներ։ Կիլիկիայի սոցիալական կառուցվածքն ավելի նման էր Արևմտյան Եվրոպայի երկրների ֆեոդալական համակարգին, քան ավանդական Մեծ Հայքի նախարարականհամակարգին։ 
Որոշ հայեր ընդունեցին ուղղափառություն և կաթոլիկություն, սակայն այդ ամենը չունեցավ միակողմանի ազդեցություն, քանի որ հայկական մշակույթի որոշ տարրեր ներմուծվեցին նաև Եվրոպա։ Կիլիկիայում էին գործում ժամանակի հայտնի հայ արվեստագետներ, օրինակ հայտնի մանրանկարիչ Թորոս Ռոսլինը, ով գործել է Հռոմկլա քաղաքում 13-րդ դարում։ 
Ռուբինյան Կիլիկիան ծնունդ առավ միջազգային բարդ իրավիճակում։ Բյուզանդիայի, Սելջուկների ու Արաբական էմիրությունների, Անտիոքի խաչակիրների միջև մղվող կատաղի կռիների ժամանակ առաջացավ այս իշխանությունը։ Մարտերում լինելով վճռական, իսկ դիվանագիտության մեջ խոհեմ՝ նրանք կարողացան խոշոր պետությունների հակասութուններից քաղել օգուտ ի շահ հայրենիքի։

Ռուբեն 1ինի (1080-1095) և Կոստանդին 1ինի (1095-1100) օրոք հայ ավատատերերը իշխում էին Լեռնային Կիլիկիայի մեծ մասի և հարթավայրային Կիլիկիայի առանձին շրջանների վրա։ Ռուբեն 1ինի կառավարման տարիները համընկան Խաչակիրների առաջին արշավանքների(1096-1099) շրջանին։ Թորոս 1ինի(1100-1129) և Լևոն 1ինի( 11129-1137) օրոք հայկական իշխանապետությունը իր սահմաններն ընդարձակեց հյուսիսում և հատկապես հարավում, իր իշխանությունը տարածելով Կիլիկիայի մի շարք ծովափնյա շրջանների վրա։ Դրա հետևանքով սրվեցին հարաբերությունները խաչակիրների, Բյուզանդիայի և Սելջուկների միջև։ Ռուբինյանները մոտ կես դար ռազմական և դիվանագիտական պայքար էին մղում միաժամանակ երեք հակառակորդ մրցակիցների միջ պակաս վտանգավոր չեր նաև չորրորդ թշնամին՝ կենտրոնախույս հայ ֆեոդալները։Նրանք վաղուցվանից այստեղն հաստատված հայ ֆեոդալական տների նեկայացուցիչներեն էին, որոնք բյուզանդական պաշտոնյաներ էին և չէին ցանանում իրենց տեղը զիջել Ռուբինյաններին։ Մոտ հարյուր տարի նրանք ակտիվ պայքար մղեցին կենտրոնական իշխանության դեմ։ Թեև 1137 թվականին (Լևոն 1-ինի օրոք) Բյուզանդիային հաջողեց իրեն ենթարկել Կիլիկիային, սակայն Թորոս 2-ին (1145-1169) հաջողվեց վերականգնել երկրի անկախությունը։ 1152 ին հայերը ջախջախեցին կայսրության պատժիչ բանակին։ 12-րդ դարի երկրորդ կեսին իշխաննությունն այնքան հզորացավ, որ մնացյալ հայ ավատական տները հարկադրված ենթարկվեցին նրան։
Ռուբինյանների պետության հաստատուն լինելու մասին է վկայում նաև այն փաստը, որ հայոց եկեղեցու աթոռանիստը Անիից տեղափոխվեց
Կիլիկիայի արևելյան սահմանների մոտակայքում գտնվող Հռոմկլա ամրոցը, իսկ 1293 ին Սիս մայրաքաղաքը, ուր մնաց մինչև 1441 թվականը։ Կիլիկիան թագավորություն ճանաչվեց 1198 ին Լևոն երկրորդի (1187- 1219) օրոք։ Դառնալով իշխան նա կարողանում է ճնշել կենտրոնախույս խոշոր ավատատերերին և ստեղծել հզոր և հաստատուն պետություն։
Կիլիկյան Հայաստանի համար ստեղծված անբարենպաստ կացությունը շարունակվեց նաև XIV դարում: Իրավիճակն ավելի բարդացավ, երբ մոնղոլներն ընդունեցին մահմեդականություն, և փոխվեց նրանց վերաբերմունքը քրիստոնյաների նկատմամբ: Մոնղոլա-մամլուքյան հակամարտությունն ավարտվեց մամլուքների հաղթանակով: Օգտվելով սրանից՝ մամլուքները նորից արշավեցին Կիլիկիա:
Լարված իրավիճակ ստեղծվեց երկրում, երբ Օշինն ու Կոստանդին Կեսարացի կաթողիկոսը փորձեցին իրագործել Սսի ժողովի որոշումները: Մայրաքաղաքում տեղի էին ունենում ցույցեր և հանրահավաքներ, որոնց մասնակիցները պահանջում էին հրաժարվել Սսի ժողովի որոշումներից: Տարաձայնություններին վերջ տալու համար Օշինն Ադանա քաղաքում հրավիրեց նոր ժողով, որը վերահաստատեց Սսի ժողովի որոշումները: Այսպես հայ հասարակության մեջ առաջացավ մի խմբավորում, որը փորձում էր Հայոց եկեղեցին միավորել քրիստոնեական մյուս եկեղեցիների հետ: Այս խմբավորումը ստացավ ունիթորներ (միարարներ) անվանումը: Ունիթորների և հակաունիթորների պայքարը խախտեց հասարակության միասնությունը և մեծապես թուլացրեց երկիրը:
Գիտակցելով, որ քրիստոնյա երկրները չեն օգնելու Կիլիկիային, Մեսրոպ Արտազեցի կաթողիկոսը Սիս քաղաքում հրավիրեց եկեղեցական ժողով, որը չեղյալ հայտարարեց Սսի և Ադանայի ժողովների որոշումները:

1373թ. հայոց արքունիքը թափուր գահը որոշեց հանձնել Գվիդոն Լուսինյանի եղբորորդի Լևոն Ե-ին, որն այդ ժամանակ գտնվում էր Կիպրոսում: 1374թ. նա մեծ դժվարությամբ հասավ Սիս և օծվեց թագավոր: Այդ ժամանակ մամլուքները և թուրքմենները կրկին պաշարել էին մայրաքաղաքը: Պաշարվածները, դրսից ոչ մի օգնություն չստանալով, հրկիզում են քաղաքը և քաշվում միջնաբերդ: Համառ դիմադրությունից հետո, ռազմամթերքի և սննդամթերքի վերջանալու պատճառով, 1375թ. ապրիլի 16-ին Սիսն ընկավ: Գերյալների թվում էին Լևոն Լուսինյանն ու նրա ընտանիքը և Պողոս Սսեցի կաթողիկոսը, որոնց տարան Կահիրե: Սուլթանը Հայոց կաթողիկոսին թույլատրեց վերադառնալ, բայց Լևոնին արգելեց թողնել Կահիրեն: Հետագայում նա ևս գերությունից ազատվեց, տեղափոխվեց Եվրոպա և նոր խաչակրաց արշավանք կազմակերպելու անհաջող փորձ կատարեց: Լևոն Ե Լուսինյանը մահացավ 1393թ. Փարիզում: Ներկայումս այն կրում են իտալական Սավոյան հարստության ներկայացուցիչները։

Վերջաբան և եզրահանգումներ
Կիլիկիայի հայկական պետության երեք հարյուրամյա գոյությունը հնարավորություն տվեց անկախ պետության մեջ զարգացնելու սեփական հարուստ մշակույթը, պետականությունը, ազգային քաղաքականությունը և գիտությունը։
Կիլիկյան Հայաստանի ստեղծած հոգևոր արժեքները իրենց ողջ փայլով մտան հայոց մշակույթի ու պատմության ընդհանուր գանձարան, և այդ տեսանկյունից Կիլիկիայի պատմության ուսումնասիրումը մեծ նշանակություն ունի հայ ժողովրդի պատմության համար։ Կիլիկյան Հայաստանը անկում ապրեց, քանի որ շրջապատված էր երեք կողմից թշնամիներով, իսկ ներսում և կրոնի տարբեր ուղղությունները (ուղղափառ, կաթոլիկ) և անհամերաշխությունները հայ ֆեոդալների հետ, մոնղոլների մահմեդականության ընդունումն ու վերաբերմունքի փոփոխությունը քրիստոնյաների հանդեպ: Հայերը ընտրեցին սխալ արտաքին քաղաքականություն, ընտրելով լատին-եվրոպական հողին, որն անհեռանկար էր և այն երկիրը տարավ կործանման:
http://patm.arma-vir.com/nyut.php?id=3

Комментариев нет:

Отправить комментарий