воскресенье, 11 октября 2015 г.

Վերահսկենք մեր շրջակա միջավայրը



1.Ինչպիսի միջավայրում ենք ապրում մենք, փորձեք ինքներդ գնահատել ձեր շրաջակա միջավայրի որակը

Ես ապրում եմ կենտրոն համայնքում, որի օդն աղտոտվում է միայն ավտոմեքենաների արտանետած գազերով և երբեմն շինարարական փոշով: Մեր տարածքը այդքան էլ ծառաշատ չէ: Բայց գոնե հեռու ենք գործարաններից: Ես ընդհանուր գոհ եմ իմ միջավայրից, բայց քանի որ շատ եմ սիրում բնությունը կուզենայի կանաչապատեին մեր տարածքը: 

 2.Ինչպես է ազդում շրջակա միջավայրը ձեր առողջության վրա, եթե կան առանձնակի դրսևորումներ, ներկայացրեք կոնկրետ օրինակներով:
Ինչքան էլ մենք փորձում ենք ուտելիք գնել, որն էկոլոգիապես մաքուր է, միևնույնն է լինում են և սննդային թունավորումներ: Մեր վրա ազդում են արեգակի ուլտրամանուշակագույն ճառագայթները այն կարող է առաջացնել մուտացիաներ, որոնք արագացնում կամ դանդաղեցնում եմ բջիջների կիսման արագությունը, բջիջների կիսման պրոցեսի արագացումը հանգեցնում է մաշկի քաղցկեղ կոչվող հիվանդության առաջացմանը: Աղտոտված հողը սնուցում է այն բույսերը որոնք մենք օգտագործում ենք, որպես սնունդ և դեղամիջոց:  Սննդի հիմնական աղտոտիչներն են` նիտրատները, սննդային հավելումները և կենդանիների կերային հավելումները: Ծանր մետաղների, քիմիական տարբեր նյութերի, ածխաթթու գազերի ազդեծությունը մեր վրա տարբեր ձևերով է ազդում: Մաշկի չորություն, մազաթափուփյուն, երիկամների և լեղապարկի վատ աշխատանք: Եվ արագ հօգնածություն:
3.Ինչպես եք պատկերացնում շրջակա միջավայրի վերահսկողությունը, ինչպես այն դարձնել ավելի արդյունավետ: Ինչ դերն ունի հասարակական վերահսկողությունը, ինչպես մեծացնել այն:
Որպեսզի մեր շրջակա միջավայրը մաքուր պահենք, պետք է ազատել մեր օդը ավտոմեքենաների ծխից: Արտադրական թափոնները չթափել գետերի ու հօղի մեջ: Մրգերն ու բանջարեղենները թողնել, որ ժամանակին հասնի, ոչ թե հարստացնեն պարարտանյութերով: Մենք ինքներս պետք է աղբ չթափենք, մեր շրջապատը մաքուր պահենք: Շատ ծառեր տնկենք և խնամենք: Կառուցենք տնակներ թռչունների հմար, որոնք մաքրում են ծառերը միջատներից:
4.Ինչ ես անում դու, որպեսզի բարելավես շրջակա միջավայրի որակը:

Ես միշտ պարտաճանաչորեն աղբարկղերում եմ թափում ցանկացած աղբ, անգամ երբ ինքս չեմ աղտոտել և նետել այն շրջակա միջավայր: Թույլ չեմ տալիս վնասեն ծառերի ճյուղերը:Անգամ երբ նկատում եմ մարդկանց, ովքեր աղտոտում են կամ վնասում են մեր միջավայրը նկատողություն եմ անում:

Комментариев нет:

Отправить комментарий