Թեղենիս լեռ Ծաղկունյանց լեռնաշղթայի ամենաբարձր լեռնագագաթն
է,
(2851 մ)
գտնվում
է
ՀՀ
Արագածոտնի
և
Կոտայքի
մարզերի
սահմանագլխին:
Կազմված
է
ստորին
պալեոզոյի,
կավճի
և
պալեոգենի
ապարներից,
որոնց
վրա
տեղադրված
են
միոպլիոցենյան
անդեզիտներ
և
անդեզիտաբազալտներ:
Ծաղկունյաց լեռնաշղթան է ՀՀ Կոտայքի և Արագածոտնի մարզերում: Սկսվում
է Փամբակի լեռնաշղթայի կենտրոնական
հատվածից
ու
ձգվում
հարավ-արևելյան
ուղղությամբ`
բաժանվելով
երկու
հիմնական
ճյուղերի`
արևելյան
և
հարավային,
որոնց
միջև
է
տեղադրված Դալար գետի
(Աղվերանի)
հովիտը:
Ջրբաժան
է Քասախի ու Հրազդանի ավազանների
միջև:
Ունի
ծալքաբեկորային
ծագում:
Արտաքին
լանջերը
հիմնականում
մեղմաթեք
են`
կտրտված
բազմաթիվ
մանր
ձորակներով
ու
մի
քանի
խոշոր
հովիտներով:
Վերը
նշված
երկու
ճյուղավորումների
իրար
նայող
ներքին
լանջերը
շատ
ավելի
զառիթափ
են:
Ծաղկունյաց
լեռնաշղթայի
լանջերից
են
սկսվում Դալարը, Արայի գետը, Մարմարիկի, Հրազդանի, Քասախի բազմաթիվ
վտակներ:
Ամենաբարձրը
հարավային
ճյուղավորության
վրա
գտնվող Թեղենիսն է
2851,1 մ
բարձրությամբ:
Բարձր
գագաթներից
է
նաև Ծաղկունյացը՝
2821,0 մ
բարձրությամբ:
Լեռնաշղթայի
լանջերի
զգալի
մասը`
մինչև
2400 մ
բարձրությունները
անտառածածկ
են:
Այս
տարածաշրջանը
հայտնի
է
որպես
հանգստյան
գոտի.
այստեղ
են Հանքավանը, Ծաղկաձորը, Բջնին,
Աղվերանը, Արզականը, Բուժականը:
Ծաղկաձորը
եռաստիճան ճոպանուղով կապված
է
Ծաղկունյաց գագաթի
հետ:
Ծաղկաձոր քաղաքը տեղակայված է Ծաղկունյաց լեռնաշղթայի հյուսիս-արևելյան ճյուղավորման Թեղենիս լեռան
(2846 մ)
արևելյան
լանջին
և
ընդգրկում
է
Ծաղկաձոր
գետի
ավազանը
(ծովի
մակերևույթից
1830-2000 մ
բարձրության
վրա):
Թեղենյաց վանք, վանական համալիր Նիգ գավառում
/ներկայումս Կոտայքի մարզի Բուժական
գյուղի
հյուսիս-արևելյան
կողմում/`
Թեղենիս
լեռան
լանջին`
թեղիներով
շրջապատված
բացատում։
Վանական համալիրի հյուսիսարևմտյան կողմում առանձին կանգնած է ուղղանկյուն, թաղածածկ սեղանատան
հյուսիսային
պատը
(13-րդ
դար):
Համալիրի
արևմտյան
կողմում
գտնվում
է
վանքի
գերեզմանատունը։ 1827 թ-ին Թեղենյաց վանքը հիմնովին ավերվել է երկրաշարժից: 1979 թ-ին հնագետ
Գագիկ
Սարգսյանի
ղեկավարությամբ
սկսվել
ու
հետագա
տարիներին
պեղվել
է
վանքի
տարածքը:
Այդ
պեղումներով
են
բացվել
հողածածկ
Կաթողիկե
եկեղեցին,
գրատունը,
մատենադարանը,
փոքր
եկեղեցին։
Комментариев нет:
Отправить комментарий