1.Օտար տիրապետության շրջան
2.Կիսաանկախ իշխանություններ
3.Ազատագրական միտքը և հիմնական ուղղությունները
2.Կիսաանկախ իշխանություններ
3.Ազատագրական միտքը և հիմնական ուղղությունները
Միջինասիական զորապետ Լենկթեմուրը Պարսկաստանի մեծ մասը գրավելուց հետո նրա բանակները ձեռնամուխ եղան նոր նվաճումների։ Լենկթեմուրի զորքերը 1386թ. անցան Երասխ գետը և մտան Սյունիք։ Առաջ շարժվելով Այրարատյան դաշտով՝ նրանք ասպատակեցին շրջակա բնակավայրերը։ Լենկթեմուրի զորքերն այդպես էլ չկարողացան ընկճել Սասունի լեռնականներին, իսկ Վանի բնակիչները համարձակորեն մերժեցին անձնատուր լինելու պահանջը։ Թշնամին քաղաքը գրավեց երկարատև պաշարումից և մեծաթիվ զոհեր տալուց հետո։ Կատաղած Լենկթեմուրը հրամայեց գերի տանել փրկված կանանց ու երեխաներին, իսկ ողջ մնացած տղամարդկանց ցած գլորել Վանի բերդի ժայռից։ Սպանվածների կույտն այնքան բարձրացավ, որ վերջին նետվածները ողջ էին մնում։ Լենկթեմուրի մահվան լուրը (1405թ.) ցնծությամբ է ընդունվում նվաճված ժողովուրդների կողմից։ Նրա ժառանգների միջև ծայր առան գահակալական արյունալի կռիվներ, որոնցից օգտվեցին կարա-կոյունլու և ակ-կոյունլու թուրքմենական ցեղերի առաջնորդները։
Հայաստանին և նրա հարևան երկրներին տիրելու համար։ Լենկթեմուրի հետնորդների և ակ-կոյունլուների դեմ պայքարում հաղթանակեց կարա-կոյունլու ցեղի առաջնորդ Կարա Յուսուֆը, որի օրոք նրա իշխանությունը վերածվեց ուժեղ տերության (1410-1468); Վերջինիս մայրաքաղաքն էր Թավրիզը։ Տերության մեջ էին մտնում Հայաստանը, Ատրպատականը, Իրանը և Վրաստանը։ Նրա իշխանության տարիները՝ համեմատած Լենկթեմուրի և նրա հաջորդների հաճախակի կրկնվող արշավանքների ժամանակաշրջանի հետ, հայերին թվում էին խաղաղ։ Հարաբերական խաղաղության այս կարճ շրջանում հայ ժողովուրդը հնարավորություն ստացավ վերականգնելու քայքայված տնտեսությունը։ Վերաշինվեց Կարս քաղաքը։ Կարա-կոյունլու տիրակալները հաճախ պետական բարձր պաշտոնների էին նշանակում հայ իշխանների, իսկ բանակում ներգրավում հայ զինվորականների։ Ջհանշահը (1437-1467), որը կարճ ժամանակում ճնշեց ըմբոստ ցեղապետերին ու ամրապնդեց իր իշխանությունը տերության ամբողջ տարածքում։ Նրա իշխանության տարիներին երկիրը խաղաղվեց, և ժողովուրդը շունչ քաշեց անընդմեջ կռիվներից:
Հայ ազատագրական շարժման գործիչները համոզված էին, որ միայն սեփական ուժերով հնարավոր չէ ազատագրվել թուրք-պարսկական տիրապետությունից։ Այն գաղափարն էր արմատացել, թե իբր մի հզոր քրիստոնյա պետություն պետք է ազատագրի հայ ժողովրդին։ Սակայն հստակ չէր, թե որն էր լինելու այդ ուժը, և ինչ ճանապարհներով էր Հայաստանն ազատագրվելու։ Ազատագրական շարժման ղեկն իրենց ձեռքն են վերցնում հայ հոգևորականության լավագույն ներկայացուցիչները։ Նրանք էլ Հայաստանի ազատագրության խնդրի վերաբերյալ հրավիրում են խորհրդաժողովներ։ Առաջին խորհրդաժողովը 1547թ. կազմակերպել է կաթողիկոս Ստեփանոս Սալմաստեցին Էջմիածնում: Ժողովը որոշում է դիմել Հռոմի պապին, որը, ժողովականների համոզմամբ, պետք է կազմակերպեր Հայաստանի ազատագրումը:
1548թ. պատվիրակությունը բանակցություններ է վարում Վենետիկում, իսկ 1549թ.՝ Հռոմի պապի հետ։ Հայոց կաթողիկոսը բանակցություններ է վարել նաև Գերմանիայի կայսեր, Պրուսիայի և Լեհաստանի թագավորների հետ, սակայն շոշափելի արդյունքի չի հասել: Հայ ազատագրական շարժման այս առաջին քայլը թեև ավարտվեց անարդյունք:Մի քանի տարի անց 1562թ Սեբաստիա քաղաքում Հայոց կաթողիկոս Միքայել Սեբաստացին հրավիրում է մեկ այլ գաղտնի ժողով, որի քննարկման առարկան դարձյալ Հայաստանի ազատագրության խնդիրն է: Ժողովականները գտնում էին, որ պետք է նոր խնդրագիր ուղարկել Հռոմի պապին ու Վենետիկի հանրապետությանը։ 1563թ. Աբգարը տեսակցել է Վենետիկի հանրապետության ղեկավարության, իսկ 1564թ.՝ Հռոմի պապի հետ։ Հակառակ հայերի ակնկալիքների, Հռոմի պապն այս անգամ էլ ոչ մի գործնական քայլ չձեռնարկեց Հայաստանի ազատագրության ուղղությամբ՝ պահանջելով միայն դավանաբանական զիջումներ։ Հայկական կողմը հույսը դնելով միայն եվրոպական օգնության վրա, թերագնահատում էր սեփական ուժերը Հայաստանի ազատագրության գործում։
Վերջաբան և եզրահանգումներ
Հայոց մեծերը փոխանակ մտածեին քայլեր իրենց ուժերով թշնամիներից ու օտարի լծից ազատվելու դիմում էին Հռոմի պապին, քանի որ իշխանությունը հոգևորականների ձեռքում
էր
նրանք
փորձում
էին
համոզել,
որպես
քրիստոնյա
ազգ
օգնություն
աղերսել:
Եվ
ամեն
անգամ
հիասթափվում
էին
ոչինչի
չհասնելով:
Ամեն
ազգ
պետք
է
ինքը
որոնի
իր
ազատության
ուղին
և
տեր
կանգնի
իր
անկախությանը:
Որովհետև
ապավինելով
ոչ
մի
պետություն
երկար
գոյատևել
չի
կարող:
Աղբյուր՝ http://armyansky.narod.ru/index/0-82
Комментариев нет:
Отправить комментарий