Երբ ես փոքր էի
ինձ մեծերը՝տատիս,պապիս կամ մայրիկս քնելուց առաջ հեքիաթներ էին պատմում և պատմելուց
հետո հեքիաթը վերլուծում էինք: Հեքիաթներում ինչպես գիտենք մեծամասամբ հաղթում է բարին,
դրանից բացի հեքիաթում գլխավոր հերոսները մեծ դժվարություններ են հաղթահարում իրենց
նպատակին հասնելու համար: Ես մեծ մասամբ հեքիաթներին հավատում եմ: Հեքիաթները տարիք
չեն հարցնում, բացի մանուկներից նաև մեծերն ու պատանիներն են սիրում: Եվ բոլորը մեծ հաճույքով
լսում կամ կարդում են: Հեքիաթներից նաև շատ հետաքրքիր ֆիլմեր և մուլտֆիլմեր են նկարահանում,
որոնք մեծ ճանաչում են ձեռք բերում ամբողջ աշխարհում: Հեքիաթների հերոսները մեծ մասամբ
կենդանիների կերպարներով են լինում, այստեղ գրողը ցույց է տալիս, թե մարդը ինչ տեսակ
բնավորություն ունի, օրինակ՝ առյուծ կերպարը՝ քաջ,համարձակ,իշխող է, իսկ աղվեսը՝ խորամանկ,
ստախոս, հնարամիտ է: Հեքիաթ կարդալուց երեխաների մոտ զարգանում է ֆանտազիան,ասոցացումը,
մտքի ճկունությունը ու վերլուծումը:Բացի դրանից հեքիաթները ձանձրալի և բարդ չեն: Հեքիաթները օգնում են նաև դաստիարակության հարցում, ծնողները հեքիաթներով կարող
են խրատ տալ կամ սովորցնել, թե ինչ սխալներ են նրանք արել: Այսինքն՝ հեքիաթները նաև ուսուցողական
բնույթ են կրում: Փոքր ժամանակ ես էլ էի հեքիաթներ հորինում, այն ինձ օգնում էր թե
երևակայության հարցում, թե մտքիս ճիշտ շարադրելու ու խոսքիս ճկուն լինելու հարցում:
Հեքիաթները կարդալ, լսել, դիտել և հորինելը շատ մեծ հիմք են դնում խոսքի և մտքի զարգացման
վրա: Այն նաև կարող են կիրառել խոսքի և մտքի խնդիրներ ունեցող երեխաների համար: Այսպիսով
ամփոփելով հեքիաթի դերը մեր կյանքում, իմ կարծիքով հեքիաթները մեծ դեր են ունեցել իմ
կյանքում և հիմք են դրել իմ երևակայության և մտավոր կարողությունների հարցում:
Комментариев нет:
Отправить комментарий