Իմ մոլորակը դա իմ ներաշխարհն է:Մեր ներաշխարհը կառուցվում է մեր ծնված օրվանից: Մեր բոլոր հիշողություններից լինի վատ, թե լավ: Իմ ներաշխարհը կլիներ դատարկ, եթե ես չունենայի շփում հետաքրքիր մարդկանց հետ,չկարդայի գրքեր,չսովորեյի,չլսեյի գեղեցիկ երաժշտություն: Ես չեմ պատկերացնում իմ կյանքը առանց երգի ու երաժշտության:
Ես իմ ներաշխարհ աշխատում եմ չընդգրկեմ վատն ու բացասականը,որը մեզ դարձնում է չար ու անտարբեր: Չեմ կարող չհուզվել դժբախտ պատմությունից,չսիրել դիմացիս փոքրիկին,չհուսալ որ մի օր շատ գեղեցիկ ու հիասքանչ երկրում ենք ապրելու,հանգիստ ու ապահով: Ես շատ եմ ուզում հասկանալ, թե ինչի համար է իմ աշխարհ գալը,որն է իմ առաքելությունը: Կկարողանամ արդյոք իմ կյանքի ընթացքում ինչ-որ կերպ թեթևացնել այսքան բարդ ու դժվարին կյանքը: Ես չեմ ցանկանում դառնալ հռչակավոր ու հարուստ ուրիշների դժբախտության հաշվին մարդը պետք է լինի ներդաշնակ ինքն իրեն և հոգով հարուստ: Ես իմ ամբողջ կյանքում ձգտում եմ ինքնակատարելագործվել,լինել հասարակ և բարի: Հոգու կատարելագործումը դա ճանապարհ է դեպի ինքդ քեզ: Դու պետք է ոչ թե շրջապատից լավը լինես,այլ ինքդ քեզանից: Դա այդքան ել հեշտ չէ: Լինել համբերատար,բարի,ճշմարտացի: Կյանքը դա հոգու մեծացումն է հենց դրանում եմ ես տեսնում իմ կյանքի իմաստը: Պետք է ձեռք բերել մարդ կոչվելու իրավունք,որի հոգին անմահ է և խիղճը հանգիստ:
Комментариев нет:
Отправить комментарий