воскресенье, 28 сентября 2014 г.

Մարդը և նրա ապրելու միջավայրը


1) Ինչու՞ են պետք էկոլոգիական գիտելիքները, ինչու՞
 առաջացավ «Էկոլոգիա» գիտությունը:

Ստանաալով Էկոլոգիական գիտելիքները մենք կարող ենք պահպանել մեր շրջակա միջավայրը և պայքարել բնությունը աղտոտողների դեմ: Տարիների ընթացքում տեխնոլոգիաները և գործարանները զարգացան դրանց հետ ավելացան նաև արտադրական թափոնները, որպեսզի մարդիկ պայքարեն դրա դեմ ստեղծվեց «Էկոլոգիա» գիտությունը:


2) Ինչպիսի՞ միջավայրում է ապրում մարդը: Ինչպե՞ս են միմյանց վրա ազդում մարդը և շրջակա միջավայրը: Ի՞նչ դեր ունի բնությունը մարդկության զարգացման գործում: 

Մարդիկ ապրում են կիսա-աղտոտված միջավայրում: Մեգապոլիսները սակավ են կանաչ տարածքներից: Մի կողմից էլ՝ ավտոմեքենաների և գործարանների արտադրական ծուխը: Մարդիկ ազդում են բնության վրա նաև աղբ թափելով և գետերի, լճերի, օվկիանոսների, ծովերի ջրերը աղտոտելով: Կանաչ տարածքները վերացնելով և դրա տեղը՝ տներ սարքելով:
Բնական պաշարները մարդիկ օգտագործելով հագնվում են, սնվում  և առօրյա օգտագործման իրեր են պատսրաստում: Իսկ ձեռներեցները բնության բարիքները վաճառելով հարստանում են: 


3)   Ինչպե՞ս կառավարել մարդու միջամտությունը բնության վրա:
Մարդիկ պետք է սրտացավ վերաբերվեն իրենց շրջապատող միջավայրին: Ջուրը, լույսը, գազը օգտագործեն խնայողաբար: Հնարավորինս մինիմալի հասցնեն արտադրական թափոնները: Արտադրեն էկոլոգիապես մաքուր ուտելիք և հագուստ: Շատացնեն կանաչ տարածքները: Ստեղծեն տեխնոլոգիաներ, որոնք չեն վնասի բնությանը:

4) Ի՞նչ է սպասվում մեզ ապագայում:
Ապագայում մեզ սպասվում է հետևյալը՝ կամ ավելի զարգացած, կանաչապատ, հարուստ ու մաքուր էլոլոգիա: Կամ թափոններով լեցուն, չորացած ու հիվանդություններով լի մոլորակ:

Комментариев нет:

Отправить комментарий