Կոտորակների սահմանում
Կոտորակի հասկացությունը առաջացել է մի քանի հազարամյակ առաջ, երբ անհրաժեշտություն է առաջացել որոշ իրերի չափման համար (երկարություն, զանգված, մակերես և այլն), մարդիկ հասկացան, որ միայն ամբողջ թվերը բավարար չեն և անհրաժեշտ է մասի հասկացության ներմուծում՝ կեսի, երրորդի և այլն։
Կոտորակներով և նրանց հետ գործողություններով օգտվել են հին հույները և եգիպտացիները։
Կա կոտորակային թվերը գրելու 2 եղանակ՝ սովորական կոտորակներ, որը 2 ամբողջ թվերի հարաբերություն է, օրինակ՝ 3/4, և տասնորդական կոտորակներ, օրինակ՝ 0, 75։ Սովորական կոտորակի վերևի թիվն անվանում են համարիչ, ներքևինը՝ հայտարար։
Տասնորդական կոտորակը, օրինակ՝18,28, գրվում է առանց հայտարարի և կարդացվում «տասնութ ամբողջ քսանութ հարյուրերորդական»։
Կոտորակների հանում, գումարում, բազմապատկում և բաժանումը
a/b+c/b=a+c/b- եթե կոտորակների հայտարարները նույնն են, ուրեմն հայտարարը մնում է նույնը համարիչները գումարում ենք:
a/c+b/d=a*d+b*c/c*d- եթե հայտարարները տարբեր են, ուրեմն ընդհանուր հայտարարն ենք գտնում, այն թիվը, որը երկուսի վրա էլ բաժանվում է, այնուհետև առաջին կոտորակի համարիչը բազմապատկում ենք երկրորդի հայտարարով, գումարում առաջին կոտորակի հայտարարի և երկրոդի համարիչի արտադրյալը:
a/cb/d=a*dc*b/c*d - հանումը կատարվում է գումարման նման, ուղղակի այս դեպքում չենք գումարում, այլ հանում ենք:
a/b*c/d=a*c/b*d բազմապատկման ժամանակ համարիչները իրարով ենք բազմապատկում, հայտարարները իրարով:
a/b:c/d=a*d/b*c բաժանման ժամանակ առաջին կոտորակի համարիչը բազմապատկում ենք երկրոդի հայտարարով, հայտարարն էլ, երկորդի համարիչով:
Комментариев нет:
Отправить комментарий