1) Ինչպիսի ջուր ենք խմում մենք:
Մենք խմում ենք լեռմային ջուր: Որոշ բնակավայրերում օգտագործում են արտեզյան ջրերը, բայց այն հիմնականում օգտագործում են լողանալու և այլ նպատակներով:
2) Ինչն է աղտոտում մեր միջավայրի ջուրը:
Ջրոլորտն աղտոտվում է արտադրական թափոններից կենցաղային աղբից: Հիմնականում արտադրական թափոնները պարունակում են ծանր մետաղներ, որոնք աղտոտում են ջուրը մետաղների մնացորդները: Ջուրը աղտոտվում է նաև այն պատճառով, քանի որ մինչև բնակչին հասնելը կան բաց, վնասված ջրատարներ: Ջուրը վարակազերծելու համար քլորացնում են, իսկ քլորը նույնպես թունավոր է մեր օրգանիզմի համար:
3) Ինչեպ՞ս է ազդում աղտոտված ջուրը ձեր առողջության վրա:
Եթե ջուրը մաքուր չի այն կարող է առաջացնել դիարեա, ճիճվակրություն, ալերգիա և բազմաթիվ ինֆեկցիոն հիվանդությունների պատճառ կարող է հանդիսանալ:
4) Ինչպես պահպանենք ջրոլորտը աղտոտումից:
Կենցաղային աղբը և գործարանային թափոնները պետք չի թափել գետերի ու լճերի մեջ:
5) Ինչ բնույթ կստանա ջրի հիմնախնդիրը 50 տարի հետո:
Ջրի պաշարները անսպառ չեն և 50 տարի հետո կարող է առաջանալ ջրի պակաս, որնել կարող է բերել բույսերի և կենդանիների որոշ տեսակների անհետացմանը, բնության ամայացմանը և այն կարող է լինել լուրջ էկոլոգիական աղետ, քանի որ մեր օրգանիզմի 70%-ը կազմված է ջրից:
Комментариев нет:
Отправить комментарий