воскресенье, 19 апреля 2015 г.

Դավաճանություն...

Թերևս ամենավատ բանն է, որ կարող է տեղի ունենալ մարդու կյանքում: Դավաճանությունը վստահության մահն է:
Դավաճանությունն կարծես կանխամտածված նվաստացում լինի մոտիկ մարդու նկատմամբ:

Ի՞նչ է դավաճանությունը:
Մենք բոլորս էլ երբեմն խաբել ենք մեզ մոտ մարդկանց, բայց սովորաբար դա դավաճանություն չի, այլ ընդամենը փորձ է չնեղացնել կամ ցանկություն է չկռվել:
Իմ կարծիքով դավաճանությունը նաև գիտակցաբար խաբեությունն է մարդու սպասելիքների՝ քո նկատմամբ: Այսինքն դավաճանությունը կանխամտածված սուտ է նրա մասին, որ մարդը կարող է քո վրա հույս դնել:

Ինչու՞ են մարդիկ դավաճանում:
Երևի գոյություն ունի երկու պատճառ:
Առաջինը՝ դավաճանողին չի հետաքրքրում, որ նրան ում դավաճանում է կլինի ցավոտ:
Երկրորդը՝ դավաճանողը չի համարձակվում ասել, որ այլևս չի սիրում կամ չի ցանկանում շբվել, որովհետև վախենում է ցավ պատճառել իրեն սիրող մարդուն:
Ես չեմ հավատում, որ կարելի է դավաճանել «պատահական» չմտածելով հետևանքների մասին: Եթե հենց այդպես է եղել, ուրեմն դա կարելի է համարել հիմարություն, սխալ, թեթևամտություն և հավանաբար ներել:

Երբեք չհամարձակվեք խախտել հավատարմության երդումը տրված մոտ մարդկանց ինչ էլ, որ այն արժենա: Քանի որ համբավը, հարստությունը և հաջողությունը, ձեզ չի բերի իսկական երջանկություն, որը կարող էք զգալ հարազատ մարդու հետ:
Երևի մարդիկ ունեն արդարացումներ, սակայն հոգու ցավը ում դավաճանել են կապրի նրա սրտում ընդմիշտ:

Հուսով եմ ազնվությունը և անկեղծությունը մարդկանց հարաբերություններում, բարոյականությունը և պարզապես կարեկցանքը միմյանց հանդեպ՝ ճիշտ տարբերակն է խուսափել դավաճանությունից:

Комментариев нет:

Отправить комментарий