суббота, 16 мая 2015 г.

Լիլիթը՝ կրակ Ադամը՝ հող

Կարդացի  Ավետիք Իսահակյանի  « Լիլիթ » առասպելը: Ինձ դուր եկավ այս ստեղծագործությունը: Այն նման էր 21 դարի իրականությանը: 
Այս պատմվածքի մեջ մի բանն է զարմանալի՝ Ինչու ՞ Լիլիթը լքեց Ադամին եթե նա այդքան լավ էր Լիլիթի հանդեպ, բարի էր և սիրով:  Ես կփորձեմ վերլուծել և գտնել Լիլիթի արարքի պատճառները:
Ինձ թվում է Լիլիթին անհետաքրքիր էր գտնվել Ադամի կողքին, որովհետև նա Ադամի հակապատկերներ՝ Լիլիթը կրակից էր, իսկ Ադամը հողից:
Լիլիթը չէր ցանկանում հնազանդվել, որովհետև դա էր Լիլիթի բնույթը լինել կրակի պես ըմբոստ: Իսկ Ադամը հողի նման հնազանդ էր և հանգիստ, նա կուրորեն սիրում էր Լիլիթին և
պատրաստ էր ամենինչ ներել միայն Լիլիթը լիներ նրա կողքին: Լիլիթը Ադամին հենց առաջի հայացքից էլ չհավանեց և ամեն կերպ խուսափում էր Ադամից: Ես մտածում եմ Լիլիթը վատ մարդ չէր, նա փորձեց հնազանդվել և սիրել Ադամին բայց չստացվեց: Նա չէր կարողանում չմտածել դրախտից այն կողմ կյանքի մասին: Հազվադեպ է լինում, որ տարբեր մարդիկ իրար համապատասխանում են:

Комментариев нет:

Отправить комментарий