воскресенье, 10 мая 2015 г.

Կենսոլորտի պահպանումը


1) Ի՞նչ դեր ունեն կենսաբանական ռեսուրսները:

Բույսերը և կենդանիները կենսոլորտի կարևոր մասն են կազմում: Նրանք մանսակցում են քիմիական նյութերի շրջապտույտին՝ անօրգանական նյութերից օրգանական նյութեր արտադրելով: Կենդանական ռեսուրսները օգտագործվում են արդյունաբերության մեջ, միջավայրի պահպանման և մաքրման գործում:
Կա ռեսուրսների հետևյալ խմբերը՝

  • Հողային 
  • Ջրային 
  • Հանքային 
  • Կենսաբանական
  • Կլիմային

Սրանցից յուրաքանչյուրը իր դերն ու նշանակությունը ունի մեր կյանքում: Ըստ օգտագործման սրանք բաժանվում են երկու խմբի՝ արտադրամիջոցներ; սպառման առարկա:
Սպառման առարկա են՝ ջուրը, ձկները, կենդանիները, սնկերը, վայրի հատապտուղները, հանխային ջրերը, ուտելու բույսերը:
Արտադրամիջոցներ են՝ գազը, նավթը, քարը, բնական կաշին, մորթին:
Օրինակ՝ կան կենդանիներ որոնք կատարում են սանիտարների դեր, մաքրելով շրջակա միջավայրը թույլերից և հիվանդներից:
Ջրում բնակվող փափկամարմինները և խեցգետինները մաքրում են ջրավազանները վնասակար նյութերից:

2) Ինչպես են փոխազդում բույսերն ու կենդանիները աշխարհագրական թաղանթի մյուս ոլորտների հետ: Բերեք օրինակներ:

Բույսերը և կենդանիները փոխազդում են ջրոլորտի և քարոլորտի հետ: Կենդանիները սնվում են բույսերով, բույսերը կատարում են լուսասինթեզ: Ջրային հատակում առաջանում են օրգանական նստվածքներ: Ջրում առաջանում է նաև թթվածին և ածխաթթու գազ: Կենդանիների կմախքներից առաջանում է տարբեր քիմիական անօրգանական տարրեր:

3) Ի՞նչ միջոցառումներ է անհրաժեշտ բուսական և կենդանական ռեսուրսները պահպանելու համար: Որոնք է հնարավոր կիրառել ՀՀ-ում:
Պետք է ամեն տարի կազմակերպել ծառատունկ Հայաստանի բոլոր մարզերում:
Ամեն տարի անցկացնեն միջոցառումներ, որի ժամանակ կբացատրեն մաքուր ջրի կարևորագույն դերը մեր կյանքում:
Ստեղծեն աղբի վերամշակման գործարաններ:

4) Ի՞նչ  է կլիմայավարժեցումը: Բերել օրինակներ, նշեք բացասական ու դրական կողմերը:
Որոշ կենդանիներին ոչնչացումից փրկելու համար վերաբնակեցնում են և հարմարեցնում նոր կլիմայական պայմաններին: Նույնը կատարում են ձկնաբուծության բնագավառում: Դա կոչվում է ակվակուլտուրա, այն ջրային անասնապահությունն է, երբ ջյային պայմաններում կատարվում է կենդանիների ընտելացում:
Դրականը այն է, որ փրկում են տվյալ կենդանուն կամ բույսին վերանալուց:
Իսկ բացասականը այն է, որ խախտվում է բնության էկո համակարգը:

Комментариев нет:

Отправить комментарий