Մի պատահական դեպքից Մարիայի կյանքը կործանվեց: Եվ այդ ամենում նա էր մեղավոր, որովհետև Մարիան այնքան շատ էր խաբել իր ամուսնուն Սատուրնոին, որ նա այլևս չէր հավատում իր կնոջը: Ու երևի նրան ոչվոք չէր սիրում, դրա համար այդպես էլ ոչվոք նրան չօգնեց:
Երևի սիրո արժանի են բոլորը, բայց աննդհատ խաբված և դավաճանված լինելուց հետո Սատուրնոն էլ պատրաստ չէր հավատալու իր այդքան սիրելի, բայց խաբեբա կնոջը:
Ես համարում եմ, որ այս պատմությունը շատ նման է իրական կյանքին, և այսպիսի դեպք կարող է պատահել յուրաքանչյուրիս հետ, բայց իմ կարծիքով ոչ բոլորը կմնաին այդ անելանելի իրավիճակում, քանի որ ոչ բոլորն են չարաշահում իրենց սիրող մարդկանց վստահությունը:
Այս պատմվածքը ուզում է ասել, որ մի օրում կարող է կյանքդ 180 աստիճանով փոխվել, այդ պատճառով էլ պետք չէ խաբել հարազատ մարդկանց և պետք է հավատարիմ լինել նրանց:
Комментариев нет:
Отправить комментарий