2.Իշխանությունից մինչև
թագավորություն
3.Կիլիկյան Հայաստանի կործանումը
Կիլիկիայի բնակչության մեծ մասը հայ էր էին, փոքրամասնություններից էին ասորիները, մուսուլմաները, հրեաներն ու ֆրանկները։ Կիլիկիայի հայ ազնվականությունը շատ բաներ վերցրեց Ֆրանսիայից, օրինակ ասպետությունն ու շատ ֆրանսիական պաշտոնների անվանումներ։ Կիլիկիայի սոցիալական կառուցվածքն ավելի նման էր Արևմտյան Եվրոպայի երկրների ֆեոդալական համակարգին, քան ավանդական Մեծ Հայքի նախարարականհամակարգին։
Կիլիկիայի բնակչության մեծ մասը հայ էր էին, փոքրամասնություններից էին ասորիները, մուսուլմաները, հրեաներն ու ֆրանկները։ Կիլիկիայի հայ ազնվականությունը շատ բաներ վերցրեց Ֆրանսիայից, օրինակ ասպետությունն ու շատ ֆրանսիական պաշտոնների անվանումներ։ Կիլիկիայի սոցիալական կառուցվածքն ավելի նման էր Արևմտյան Եվրոպայի երկրների ֆեոդալական համակարգին, քան ավանդական Մեծ Հայքի նախարարականհամակարգին։
Ռուբինյան Կիլիկիան ծնունդ առավ միջազգային բարդ իրավիճակում։ Բյուզանդիայի, Սելջուկների ու Արաբական էմիրությունների, Անտիոքի խաչակիրների միջև մղվող կատաղի կռիների ժամանակ առաջացավ այս իշխանությունը։ Մարտերում լինելով վճռական, իսկ դիվանագիտության մեջ խոհեմ՝ նրանք կարողացան խոշոր պետությունների հակասութուններից քաղել օգուտ ի շահ հայրենիքի։

Ռուբինյանների պետության հաստատուն լինելու մասին է վկայում նաև այն փաստը, որ հայոց եկեղեցու աթոռանիստը Անիից տեղափոխվեց
Կիլիկիայի արևելյան սահմանների մոտակայքում գտնվող Հռոմկլա ամրոցը, իսկ 1293 ին Սիս մայրաքաղաքը, ուր մնաց մինչև
1441 թվականը։
Կիլիկիան
թագավորություն
ճանաչվեց
1198 ին
Լևոն
երկրորդի
(1187- 1219) օրոք։ Դառնալով իշխան նա կարողանում է ճնշել կենտրոնախույս խոշոր ավատատերերին
և
ստեղծել
հզոր
և
հաստատուն
պետություն։
Կիլիկյան Հայաստանի համար ստեղծված անբարենպաստ կացությունը շարունակվեց նաև XIV դարում: Իրավիճակն ավելի բարդացավ, երբ մոնղոլներն ընդունեցին մահմեդականություն, և փոխվեց
նրանց
վերաբերմունքը
քրիստոնյաների
նկատմամբ:
Մոնղոլա-մամլուքյան
հակամարտությունն
ավարտվեց
մամլուքների
հաղթանակով:
Օգտվելով
սրանից՝
մամլուքները
նորից
արշավեցին
Կիլիկիա:
Լարված իրավիճակ ստեղծվեց երկրում, երբ Օշինն ու Կոստանդին Կեսարացի կաթողիկոսը փորձեցին իրագործել Սսի ժողովի որոշումները: Մայրաքաղաքում տեղի էին ունենում
ցույցեր
և
հանրահավաքներ,
որոնց
մասնակիցները
պահանջում
էին
հրաժարվել
Սսի
ժողովի
որոշումներից:
Տարաձայնություններին
վերջ
տալու
համար
Օշինն
Ադանա
քաղաքում
հրավիրեց
նոր
ժողով,
որը
վերահաստատեց
Սսի
ժողովի
որոշումները:
Այսպես
հայ
հասարակության
մեջ
առաջացավ
մի
խմբավորում,
որը
փորձում
էր
Հայոց
եկեղեցին
միավորել
քրիստոնեական
մյուս
եկեղեցիների
հետ:
Այս
խմբավորումը
ստացավ
ունիթորներ
(միարարներ)
անվանումը:
Ունիթորների
և
հակաունիթորների
պայքարը
խախտեց
հասարակության
միասնությունը
և
մեծապես
թուլացրեց
երկիրը:

1373թ. հայոց արքունիքը թափուր գահը որոշեց հանձնել Գվիդոն Լուսինյանի եղբորորդի Լևոն Ե-ին, որն այդ ժամանակ գտնվում էր Կիպրոսում: 1374թ. նա մեծ դժվարությամբ հասավ Սիս և օծվեց թագավոր: Այդ ժամանակ մամլուքները և թուրքմենները կրկին պաշարել էին մայրաքաղաքը: Պաշարվածները, դրսից ոչ մի օգնություն չստանալով, հրկիզում են քաղաքը և քաշվում միջնաբերդ: Համառ դիմադրությունից հետո, ռազմամթերքի և սննդամթերքի վերջանալու պատճառով, 1375թ. ապրիլի 16-ին Սիսն ընկավ: Գերյալների թվում էին Լևոն Լուսինյանն ու նրա ընտանիքը և Պողոս Սսեցի կաթողիկոսը, որոնց տարան Կահիրե: Սուլթանը Հայոց կաթողիկոսին թույլատրեց վերադառնալ, բայց Լևոնին արգելեց թողնել Կահիրեն: Հետագայում նա ևս գերությունից ազատվեց, տեղափոխվեց Եվրոպա և նոր խաչակրաց արշավանք կազմակերպելու անհաջող փորձ կատարեց: Լևոն Ե Լուսինյանը մահացավ 1393թ. Փարիզում: Ներկայումս այն կրում են իտալական Սավոյան հարստության ներկայացուցիչները։
Վերջաբան և եզրահանգումներ
Կիլիկիայի հայկական պետության երեք հարյուրամյա գոյությունը հնարավորություն տվեց անկախ պետության մեջ զարգացնելու սեփական հարուստ մշակույթը, պետականությունը, ազգային քաղաքականությունը և գիտությունը։
Կիլիկիայի հայկական պետության երեք հարյուրամյա գոյությունը հնարավորություն տվեց անկախ պետության մեջ զարգացնելու սեփական հարուստ մշակույթը, պետականությունը, ազգային քաղաքականությունը և գիտությունը։
Կիլիկյան Հայաստանի ստեղծած հոգևոր արժեքները իրենց ողջ փայլով մտան հայոց
մշակույթի ու պատմության ընդհանուր գանձարան, և այդ տեսանկյունից Կիլիկիայի պատմության
ուսումնասիրումը մեծ նշանակություն ունի հայ ժողովրդի պատմության համար։ Կիլիկյան Հայաստանը
անկում ապրեց, քանի որ շրջապատված էր երեք կողմից թշնամիներով, իսկ ներսում
և կրոնի տարբեր ուղղությունները (ուղղափառ, կաթոլիկ) և անհամերաշխությունները
հայ ֆեոդալների հետ, մոնղոլների մահմեդականության ընդունումն ու վերաբերմունքի փոփոխությունը
քրիստոնյաների հանդեպ: Հայերը ընտրեցին սխալ արտաքին քաղաքականություն, ընտրելով լատին-եվրոպական
հողին, որն անհեռանկար էր և այն երկիրը տարավ կործանման:
Աղբյուր՝
http://akunq.net/am/?p=34667
https://hy.wikipedia.org/wiki/%D4%BF%D5%AB%D5%AC%D5%AB%D5%AF%D5%AB%D5%A1%D5%B5%D5%AB_%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%A9%D5%A1%D5%A3%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6#.D4.BF.D5.AB.D5.AC.D5.AB.D5.AF.D5.B5.D5.A1.D5.B6_.D5.80.D5.A1.D5.B5.D5.A1.D5.BD.D5.BF.D5.A1.D5.B6.D5.AB_.D5.A1.D5.B6.D5.AF.D5.B8.D6.82.D5.B4.D5.B6_.D5.B8.D6.82_.D5.AF.D5.B8.D6.80.D5.AE.D5.A1.D5.B6.D5.B8.D6.82.D5.B4.D5.A8
Комментариев нет:
Отправить комментарий