1. Ձեր կարծիքով որոնք են էկոհամակարգերի կարևորագույն հատկանիշները: Ինչու՞
Կարևոր հատկանիշներից է անօրգանական նյութերը օրգանական նյութերի սինթեզումը:
Էներգիայի կլանման և նյութերի շրջապտույտի փակ ցիկլի ապահովումը: Էկոհամակարգերը ձևավորվում են ժամանակի ընթացքում և այդ հատկությունները դրսևորվում են արդեն ձևավորված էկոհամակարգերում:
2. Ինչպիսի էկոհամակրգեր են Ձեզ շրջապատում, ինչ առանձնահատկություն ունենք նրանք:
Մեր Էկոհամակարգը երկու տիպի է լեռնային և նախալեռնային: Կան անտառներ, լճեր,արոտավայրեր, լեռներ,խորխորատներ: Ջրի աղբյուր են հանդիսանում քաղցրահամ լճերն ու գետերը: Թթվածնով ապահովում են անտառային ծածկերույթները: Հիմնականում արևոտ օրեր են: Լինում են ցուրտ ձմեռ և շոգ ամառ:
3. Ինչպես է ազդում մարդը Ձեզ շրջապատող էկոհամակարգերի կենսագործունեություն վրա:
Մարդն իր տնտեսական գործունեությամբ ազդում է իր շրջապատող էկոհամակարգի վրա: Ջրի և հոսանքի անխնա օգտագործումը: Ջրերի ախտոտումն արտադրական թափոններով; Անտառների հատումը: Սողացող հողատարացքներում ծառերի կտրելը: Գետերն ու ավազանները
աղբով լցնելը, բոլորը մարդու վնասակար գործողություններն են տվյալ էկոհամակարգում:
4. Ինչ տեղի կունենա էկոհամակարգերի հետ, եթե պակասի Էներգիայի, ֆոսֆորի, ածխածնի ու ազոտի հոսքը (յուրաքանչյուր տարբերակը ներկայացնել առաձին):
Էներգիայի հոսքի պակասելու դեպքում, անօրգանական նյութերից օրգանական նյութերի սինթեզումը կդանդանղի նյութերի շրջանառությունը: Առանց ֆոսֆորի սպիտակուց չի սինթեզվի:Ազոտը նույնպես մտնում է սպիտակուցների և նուկլեինաթթուների կազմության մեջ և համարվում է անփոխարինելի տարր: Ցանկացած օրգանական նյութ ածխածնի միացություն է հանդիսանում: Այս բոլոր տարրերի պակասը կբերի էկոհամակարգի շրջանառության խափանման, որը կբերի անցանկալի հետևանքների:
Комментариев нет:
Отправить комментарий