Երկրի մասին տեղեկություն
Մայրաքաղաքը: ՄալեԱշխարհագրություն: Տարածքը 298 քառ կմ է: Այն տեղակայված է Հնդկաստանից հարավ արևմուտք, և հատում է հասարակածը
Ժամային գոտի: Մոսկվայից տարբերությունը +1 ժամ,
Պետական լեզուն: Դիվեխի /մալդիվերեն/, Հանգստյան գոտիներում խոսում են նաև անգլերեն
Շրի Լանկայից հարավ- արևմուտք , մարգարտե ապարանջանի նման սփռվում են Մալդիվյան կղզիները: Մալդիվյան հանրապետությունը գտնվում է ավելի քան 1192 կորալային կղզիների վրա:
Մալդիվին դա փոքր կղզյակների հիանալի մոզայկա է, որոնք հիացնում են իրենց ձյունափայլ ավազներով լողափերով, արավենիներով և մաքուր ու տաք ջրով: Մեկ կղզին հնարավոր է շրջանցել մի քանի րոպեի ընթացքում: Այդ բազմաթիվ կղզիներից միայն 70 ունեն հյուրանեցներ և այլ անհրաժեշտ ինֆրաստրուկտուրաներ: Շատ կղզիներ անմարդաբնակ են, և միայն տեղի ձկնորսներն են այցելում այնտեղ: Մալդիվին ունի երկու գրավիչ ֆակտոր . առաջնահերթ այս երկիրը աշխարհում ամենալավ դայվինգով զբաղվելու հնարավորությունն է տալիս քեզ, երկրորդը` այսպես ասած Ռոբինզոն Կրուզոյի կարգավիճակը` ճանապարհորդություն դեպի անմարդաբնակ կղզի, միաձուլում բնության հետ, քաղաքակրթությունից կտրվածության հաճելի և յուրօրինակ զգացում:
Երբ է բարենապաստ ժամանակ Մալդիվի այցելելու համար: Կլիման արևադարձային է, ջերմաստիճանի տատանումները տարվա ընթացքում այդքան էլ շատ չեն: Դեկտեմբերից ապրիլ եղանակն այստեղ չոր և շոգ է, երբեմն արևադարձային անձրևներ են տեղում: Մայիսից հոկտեմներ` մուսսոնների սեզոն է, ուժեղ անձրևներ են, ծովը փոթորկոտ է, եղանակը` խոնավ: Մալդիվիում միջին ջերմաստիճանը 26-30 °C.

Комментариев нет:
Отправить комментарий