Քանի որ, նոր էինք վերադարձել Մոսկվայից ես Երևանում չէի կողմնորոշվում: Սեպտեմբերի երեքին ես և փոքր եղբայրս ուշացանք մեր երթուղային ավտոբուսից: Մայրս տաքսի կանչեց, որպեսզի դպրոցից չուշանանք: Բայց վարորդը ևս մեր դպրոցի տեղը չգիտեր և մեզ հասցրեց Փարաքարի երաժշտական դպրոց: Երբ վարորդը մեզ իջեցրեց, հասկացա, որ սխալ տեղ է իջացրել, բայց արդեն վարորդը հեռացել էր: Անծանոթ մեզ գյուղում չգիտեինք ուր գնայինք: Մի կին տարավ մեզ մոտակա կանգառ: Նստեցինք այդտեղի միակ երթուղային տաքսին, որը մեզ տարավ քաղաքի մի անծանոթ տեղ: Մի քանի երթուղի փոխելուց հետո հազիվ տուն վերադարձանք:
Комментариев нет:
Отправить комментарий