четверг, 27 ноября 2014 г.

Հետաքրքիր փաստեր դպրոցի մասին (Թարգմանություն)


Study
Դպրոց բառը սկզբնական առաջացել է Հին Հունաստանում, բայց դրա նշանակությունը ուրիշ է եղել՝ հանգիստ և ազատ գործունեություն: Սակայն այդ գործունեությունը չի եղել տոնական, դա նախատեսված էր փիլիսոփայական քննարկումների համար աշխատանքից ազատ ժամանակ: Իսկ «մանկավարժ» բառը առաջացած Հին Հունաստանից նշանակում է բառ առ բառ «երեխային ուղեկցող»: Բայց այդպես կոչել են ոչ թե դասատուներին այլ ստրուկներին, ով տարել է երեխային դպրոց և  ետ բերել: Սովորաբար մանկավարժ ընտրել են ստրուկներին, չպետքական ոչ մի այլ աշխատանքի համար, բայց տարբերվող տան հավատարմությամբ: Հին ժամանակներում դպրոցի աշակերտներին հաճախ ծեծում էին, նույնիսկ առանց պատճառի: Եթե դաստիարակը  հատուկ ջանասիրություն էր ցույց տալիս և աշակերտին առանձնահատուկ ուժեղ էր հասնում, նրան կարող էին ազատել հետագա ընթացիկ ամսվա ծեծից, մինչև  մյուս ամսվա մեկը:

  • Բելգիայում եփում էին 1,5% ալկոհոլ  պարունակող գարեջուր,որը նախատեսված էր սնունդի հետ խմելու համար, ճաշի և ընթրիքի ժամանակ: Մինչև 1970-ական թվականները այդպիսի գարեջուրը  մշտական մատուցում էին դպրոցական ճաշարաններում, բայց հետո այն փոխարինվեց գազավորված ըմպելիքով: Չնայած այսօր էլ են Բելգիայում  քիչ չեն  կողմնակիցները ովքեր ցանկանում են  վերադարձնել գարեջուրը դպրոց, որովհետև նրանց կարծիքով այն ավելի օգտակար է քան կոլան:

Իսկ սրանք հետաքրքիր փաստերն են ամենա-ամենա դպրոցների մասին:

  • Ամենահին ուսումնական հաստատությունը դա մուսուլմանական համալսարան Կարաուինն էր, որը գտնվում էր քաղաք Ֆեսում: Այն հիմնվել էր 859 թվականին մ.թ.ա:
  • Ամենաշատ աշակերտ ունեցող դպրոցը սովորեցրել է մոտ 28000 երեխա Հնդկաստանում:
  • Ամենաերկար ուսումը եղել է Մեծ Բրիտանիայում: Ռոբերտ Կրոնինը սովորել է 52 տարի և ավարտել ուսումը 72 տարեկանում:
  • Ամենաթանկ ուսումը եղել է «Միջազգային դպրոց երիտասարդ լեդի և ջենթլմեն»-ում: Ուսումը արժի 77,5 հազար դոլլար մեկ ամսվա ուսման համար:
  • Ամենաերկար դասը տևել է 54 ժամ: Այն կենսաբանության պրոֆեսորն էր,ով կարդում իր լեկցիան: Տեղի է ունեցել այն Ավստրալիայում  2003 թվականին:
  • Ամենաշատ շրջանավարտների  հավաքներից մեկը տեղի է ունեցել Գերմանիայում, հանդիպմանը հավաքվել էին ավելի քան  2,5 հազար շրջանավարտ, դպրոցի հարյուրամյակին: 
  • Ամերիկյան դեռահասը ծախսում է մոտավոր 12 000 ժամ ուսման համար և 14000 հեռուստացույց դիտելու համար:

    Աղբյուրը


  • Комментариев нет:

    Отправить комментарий