вторник, 16 декабря 2014 г.

Էներգակիրներ




 1 ) Համեմատել հիմանական վառելիքային ռեսուրսները (նավթ, բնական գազ, ածուխ): Դիտարկելով դրանք տնտեսական, ռեսուրսապահովության և էկոլոգիական տեսանկյուններից:
Բնական գազը ամենամաքուր այրվողն է ամենահարմարը արտահանելու և օգտագործելու  համար: Բնական գազը հարմար է ավտոմեքենաների համար, որպես էժան վառելիք: Տարածում է գտել իր էժանությամբ և էկոլոգիապես մաքուր լինելու պատճառով այն օգտագործելու դեպքում մթնոլորտի ջերմային էֆեկտը կնվազի 20%-ով:


Ածուխը ամենաէժան ամենատարածված և ամենա առատն է շրջակա աշխարհի համար: Այն արտադրելիս մեծ վնաս է հասցվում բնությանը: Մեծ փոսեր է առաջանում ածպուխը հանելու համար կամ ստորգետնյա թունելներ են առաջանում, որը կարող է փլուզման պատճառ դառնալ:
Ածուխի այրման հետևանքով մթնոլորտում ավելանում է ածխածնի քանակությունը, որը հանգեցնում է ջերմային էֆեկտի ուժգնացմանը, կլիմայի գլոբալ տաքացմանը և թթվային անձրևների առաջացմանը:


Նավթը համարվում է կարևորագույն օգտակար հանածո և արժեքավոր բնական վառելիքային պաշար: Ռեսուրսներից ամենակարևորը համարվում է նավթը: Քանի-որ նրանից են ստանում բոլոր տեսակի  տրանսպորտային միջոցների անհրաժեշտ վառելիքի մեծ մասը: Նավթամուղերի կառուցման ընթացքում ավերվում է էկո համակարգը: Նավթը նավով տեղափոխելուց շատ հաճախ տեղափոխելուց աղտոտվում է ջրային տարածքները:

2) Համեմատել էլեկտրաէներգիա ստացման ավանդական և այլընտրանքային աղբյուրները, առանձնացնելով դրանց դրական և բացասական կողմերը:  

Այլընտրանքային էներգիայի աղբյուրներն են՝ քամին և արևը:

Լավ կողմը՝ շրջակա միջավայրի համար անվտանգ է:
Վատ կողմը՝ այլընտրանքային էներգիայի համակարգը չի կարող ապահովել էներգիայի մեծ պաշարներ: Այն կուտակելու համար մեծածավալ սարքավորումներ են պահանջվում:

Ավանդական էներգիայի աղբյուրներն են՝ ՋԷԿ-երը, ԱԷԿ-ները և ՀԷԿ-երը:

Լավ կողմը՝ կարող է ապահովել մարդկության համար անհրաժեշտ էլեկտրոէներգիայի պաշարները:
Վատ կողմը՝ էկո համակարգի համար է վատ, որովհետև հսկայական տարածքներ են պատվում ջրով, խաթարվում է կենդանական աշխարհը և մարդիկ են տեղահանվում: Երկրի մթնոլորտ է արտանետվում թունավոր գազեր ավելացնելով մթնոլորտում ածխածնի քանակը:

Комментариев нет:

Отправить комментарий