среда, 28 января 2015 г.

Հիասթափություն..

Հիասթափությունը սովորաբար առաջանում է հիացմունքից հետո: Մարդիկ հիանում են ինչ-որ մեկով կամ ինչ-որ բանով, իսկ հետո դուրս է գալիս որ տենց չի ամենինչ ոնց իրենք էին պատկերացնում: Ինչու՞ չենք կարող տեսնել իրադարձությունները իրական, նենց ոնց- որ իրանք կան, մարդկանց նենց ոնց նրանք կան:
Որովհետև մեզանից յուրաքանչյուրը ունի իր գիտելիքների և արժեքների ուրույն համակարգը: Եվ մենք մասամբ նախատեսում ենք մեր նշանակությունն ու հասկացողությունը ուրիշի նկատմամբ, հաշվի առնելով որ նա պետք է անի այնպես, ինչպես մենք ենք կանխատեսում մեր մտածածով:
Հիասթափությունը..Կարելի է այն նաև չզգալ, եթե չհիանալ և չստիպել հետևել մեր արժեքներին ուրիշ մարդկանց: Եթե մենք ուսումնասիրենք դիմացինի արժանիքները, ապա երբեք չենք հիասթափվի և չենք սպասի անսպասելիին:
Եթե մենք ուրիշներին օբյեկտիվ ենք գնահատում, ապա, երբեք դա չի բերի, ոչ հիասթափության և ոչ էլ վշտի:
Իսկ ի՞նչն է խանգարում մարդուն տեսնել այնպիսին, ինչպիսին նա կա:
Մեր ներքին համոզմունքներն ու օրենքները, անհամբերությունն ու հայացքի սահմանափակությունը, մտածողության փոքր մակերեսը:
Մոռանում ենք, որ աշխարհը մեր մտածողության հայելին է:
Մոռանում ենք, որ մենք և մեր համոզմունքները անընդհատ գոյություն ունեն:
Հավատա նրան ինչը չկա, նրա համար, որպեսզի այն լինի:
Շատ հաճախ մենք փախչում ենք իրականությունից: Եվ հավատում ենք, որ աշխարհը վտանգավոր է և մեր շրջապատում թշնամիներ են: Որ հնարավոր չէ ինչ-որ բան փոխել դեպի լավը, որ մեզ միշտ ու բոլորը ձգտում են միայն խաբել:
 Հավատացեք և հավտքով ձեզ կհատուցվի...

Комментариев нет:

Отправить комментарий