Պեդիոֆոբիան համարվում է աուտոմատոնոֆոբիայի (վախ մարդանման մարմիններից ) ենթատեսակններից մեկը:
Ախտանիշներ .
Այդ ֆոբիայով տառապող մարդիկ սովորաբար թաքցնում են տիկնիկները կամ խուսափում են նրանցից : Անգամ պատահաբար տիկնիկ տեսնելիս նրանց մոտ առաջանում են հետևյալ սիմպտոմները՝ հաճախացած սրտխփոց, դող , խուճապ, խոսելու և մտածելու անկարողություն … Վատագույն դեպքերում հիվանդների մոտ կարող է լինել կատաղության և վախի նոպաներ:
Պատճառններ .
Գոյություն ունեն տարբեր տեսություններ կապված պեդիոֆոբիայի առաջացման հետ : Որոշ պատճառներից են՝ ժառանգականությունը , հոգեբանական հակումները և ուղեղի քիմիան : Ամենատարածված պատճառը անցյալում տարած տրավմաներն ու անհանգստություններն են կապված տիկնիկների հետ:
Ըստ Զիգմունդ Ֆրեիդի տեսության , երեխաները պատկերացնում են թե ինչպես են տիկնիկները կենդանանում:
Հոգեբան Էռնեստը ենթադրել է , որ սարսափի զգացողությունը առաջանում է , երբ առկա է ճանաչողական անընկալունակություն՝ կապված այն բանի հետ , հանդիսանում է արդյոք տվյալ օբյեկտը կենդանի թե ոչ , ինչպես նաև երբ օբյեկտը հայտնի է , որ անկենդան է , սակայն հիշեցնում է կենդանի էակի , վերջինս էլ հանգեցնում է խառնաշփոթ նրա մեջ:
Աղբյուրը` http://en.wikipedia.org/wiki/Pediophobia
Комментариев нет:
Отправить комментарий