воскресенье, 24 января 2016 г.

Բնական աղետներ


1.Ձեր ցանկությամբ ներկայացրեք որևէ բնական աղետ:
2.
Նշեք տվյալ աղետի առաջացման պատճառները, բացահայտելով մարդկային գործոնի դերը, հնրարվորության դեպքում բերելով օրինակներ:

Սողանքներ
Երկրագնդի մի մասը հիմնականում կազմված է լանջերից, որոնց մի մասը կայուն է, իսկ մյուսն էլ տարբեր գործոնների ազդեցության հետևանքով դառնում է անկայուն: Դա տեղի է ունենում, երբ փոխվում են լանջի թեքությունն ու ամրությունը: Այդ ժամանակ առաջանում են սողանքներ: Ծանրության  ուժի ազդեցության հետևանքով լեռնային զառիթափ լանջով հողային որոշակի տարածքների պոկվելն ու ցած տեղափոխվելը կոչվում է սողանք:

Սողանքն առաջանում է այն ժամանակ, երբ բնական երևույթների կամ մարդու կողմից խախտվում է լանջի կայունությունը: Այդ ժամանակ ծանրության ուժը գերազանցում է հողային շերտի զանգվածների միջև եղած ամրությունը և այն սկսում է շարժվել, որը կարող է աղետի պատճառ դառնալ: Սողանքներ կարող են առաջանալ նաև ցնցումներից: Այդ իսկ պատճառով գրեթե ամեն ուժեղ երկրաշարժից հետո լեռնային շրջաններում առաջանում է սողանք: Դրանք կարող են առաջանալ նաև հողային շերտի անընդհատ խոնավ լինելուց, քանի որ ջուրը նույնպես թուլացնում է հողային շերտի ամրությունը:
Իրավիճակն ավելի է լրջանում փուխր ապարներից կազմված լանջերում, քանի որ նրանց միջև եղած կապը թույլ է և հեշտությամբ կարող է սողանք առաջանալ: Վերջիններիս առաջացմանը նպաստում է մարդու՝ երբեմն անհաշվենկատ գործունեությունը: Պայթյունները, հանքահորերը, անտառահատումները սողանքների առաջացման պատճառ են դառնում: Լանջերի վրա շինություններ կառուցելու դեպքում մեծանում է նրա վրա ընկնող ծանրության ուժը, որի արդյունքում էլ լանջը սկսում է պոկվել ու շարժվել ցած:

3.
Ի՞նչ ազդեցություն ունի աղետը բնական միջավայրի վրա
Սողանքները կարող են քանդել և վտանգի տակ դնել բնակելի տարածքներ, սպառնալ գյուղատնտեսությանը՝ ոչնչացնելով ցանկատարածություններ և դժվարացնելով դրանց վերամշակումը: Սողանքները վտանգավոր են օգտակար հանածոների արտահանման համար, կարող են վնասել և քանդել հանքահորերը, ճանապարհները, կամուրջները, թունելները և այլն: Սողանքները նաև մեծ վտանգ են ներկայացնում ջրամբարների համար: Դրանք սահելով ջրային ավազաններ կարող են առաջացնել կործանիչ ալիքներ, որոնք իրենց ճանապարհին կջնջեն ամեն ինչ: Ցավոք բացառություն չեն կազմում այն դեպքերը, երբ սողանքները նաև
մարդկային զոհերի պատճառ են դարձել:

4.
Ի՞նչպես կարելի է պայքարել այդ աղետի դեմ
Աղետից խուսափելու համար շատ կարևոր է բնակչության պատրաստվածությունը: Այդ իսկ պատճառով կատարվում է բնակչության ուսուցում և  իրական վտանգի դեպքում կատարվում է բնակչության տարհանում:

Ի՞նչ անել իրական վտանգի դեպքում
Նախատեսել մթերքի, հանդերձանքի, դեղորայքի վթարային պահեստներ:
Չանտեսել ապաստարանների մասին տեղեկությունները և տարահանման վերաբերյալ գործադիր մարմինների կոնկրետ ցուցումները: Պատմական և վիճակագրական տվյալներ  ՀՀ-ում սողանքավտանգ տարածքներին են պատկանում Տավուշի, Կոտայքի մարզերը, մասամբ Կապանի շրջակա գյուղերը: Ընդհանուր առմամբ սողանքավտանգ շրջանները զբաղեցնում են 2000քառ.կմ ավելի տարածք

Комментариев нет:

Отправить комментарий