Առավոտյան ժամը վեցն էր, ես կանգնած էի բարձրահարկ շենքի տանիքի վրա: Քամին շոյում էր իմ մազերը, արևի շողերը դեռ ինձ չէին հասել: Ցուրտ էր: Իմ հայացքը կենտրոնացած էր անվերջ, ինչ որ տեղ շտապող մարդկանց վրա, անվերջ աղմկող քաղաքում, անվերջ շարժվող մեքենաներին: Անհասկանալի էր, թե ու՞ր են նրանք այդքան շտապում: Երբեք չէի հասկանում այդ խելագար մարդկանց, երևի ես էի խելագար, որ չէի հասկանում նրանց: Հարցերը շատ էին պատասխանները քիչ...շատ քիչ: Մտքում հաշվելով ամեն մի վայրկյան, որ անցկացրել էի նրա կողքին, ամեն պահ, որ կարոտել էի նրան: Կարելի էր արդեն հասկանալ, թե ինչն էր պատճառը իմ այստեղ գտնվելու, չնայած ես էլ չգիտեի ինչու իմ ոտքերը բերեցին ինձ այստեղ: Կոկորդս ցավում էր, ցավում էր իր մեջ պահելով իմ թախիծը: Ուզում էի գոռալ,որ ամբողջ աշխարհը լսի ինձ, բայց ավաղ ձայնս կտրված էր և նույնիսկ խոսելն էր անհնար դարձել: Աչքերս թարթում էի և ուզում էի տեսնել նրան նորից այդքան երջանիկ և լուսավոր, բայց նա էլ չկար, չկար և իմ թվացյալ երջանկությունը...Ես մենակ էի:
Ես գիտեմ, որ նա սպասում էր, ես գիտեմ դա, շտապում էի..շատ էի շտապում
նրա մոտ: Ինչքան կուրախանա երբ տեսնի ինձ, ես կարոտել էի նրան, գիտեմ ինքնել էր կարոտել,
չնայած միշտ մտածել էի այն մասին սերն է իմ
մեջ թե կախվածությունը նրանից, գուցե մենակ չլինելու ցանկությունն է, գուցե..Բայց ես
սիրում էի նրան, դա գիտեմ հաստատ, ես ամբողջ սրտով սիրում էի նրան, կյանքսել չէի խնայի:
Ի՞սկ նա: Նա ինձ սիրու՞մ էր: Թե՞ հենց նա էր, որ վախենում էր միայնակ լինելուց: Դժվար
է ասել, երբ աստվածացնում ես մարդուն: Նա կոպիտ էր, սիրում էր ստել, երևի թե ամեն մի
հիմար պատճառ կգտներ,որ ստեր,բայց ճիշտը չասեր: Սա խաբկանք էր, ոչ թե սեր: Մի թե ես
խաբնվել էի նրա անվերջ սուտ խոսքերին և խորաթափանց աչքերին: Բայց միևնույնն է ես սիրում
էի նրան և ես վստահ էի նա էլ ինձ էր սիրում: Այո նա ինձ սիրում էր, չէր կարող չսիրել:
Գիշեր էր: Չորս կողմս արյուն էր: Արյունոտ պատերը ճնշում էին ինձ,
բայց ես ավելի լուրջ պատճառներ ունեի մտածելու: Մի թե՞ սա է իրական կյանքը: Ես կորցրել
էի նրան, կորցրել էի ինձ, ի վիճակի չէի սառը դատելու, ինչ հիմար կարգավիճակ, ինչ հիմար
սխալ: Ես էի մեղավոր, նա մեղք չունեևր, ես ինքս էի նրան այդպիսին դարձրել:
Նա անտարբեր էր: Նա ասեց, որ էլ չի սիրում ինձ,ես չհավատացի նրան,
չէի հավատում նրա ասածներին, երևի էլի ստում է, այո-այո նա ստում է ինչպես միշտ: Այսքանից
հետո նա չի կարող չսիրել ինձ, ես միշտ եղել եմ նրա կողքին, ես արժանի եմ, որ ինձ սիրեն,
նա պետք է սիրի ինձ այլ ելք չկա:
Սիրո վերջը: Մեզանից մեկը պետք է չլինի...
Առավոտ էր: Ես կորցրել էի նրան, ես կորցրել էի ամեն ինչ: Սխալվել
էի ես գիտեի դա, ես սխալվել էի, որովհետև նրան չափից ավելի էի սիրում:
Ես կորցրել էի ապրելու իմաստը, այն պահից երբ այդ իմաստը նրա մեջ էի գտել: Ինչու՞ նա չէր կարող լինել իմ պես: Մենք տարբեր էինք և մենք այլ կերպ էինք մտածում: Ես չունեի էլ ոչինչ, չունեի կորցնելու:
Ես կորցրել էի ապրելու իմաստը, այն պահից երբ այդ իմաստը նրա մեջ էի գտել: Ինչու՞ նա չէր կարող լինել իմ պես: Մենք տարբեր էինք և մենք այլ կերպ էինք մտածում: Ես չունեի էլ ոչինչ, չունեի կորցնելու:
Ժամը վեց անց տասներեք է: Առավոտ է: Ցուրտ և աղմկոտ առավոտ, բոլորը
ինչ որ տեղ շտապում են, ես էլ չունեմ տեղ շտապելու, որովհետև ոչմեկին պետք չեմ, նա
էլ չկա և դա իմ մեղքն էր:
Ես պարզեցի ձեռքերս, փակեցի աչքերս, հիշեցի նրա հայացքը, ժպտացի:
Պատրաստ եմ...
Комментариев нет:
Отправить комментарий