Բուդդայի արձանը Չինաստանում |
Բուդդայականության մեջ չկա Արարչի՝ Աստծու և Փրկչի գաղափարը: Նիրվանային հասած մարդիկ՝ բուդդաները, հավասար են Բուդդային:
Բուդդայականությունը կրոն է, որը ծագել է ք.ա. 5-րդ դդ. Հնդկաստանում, որտեղ քայքայվում էին տոհմատիրական հարաբերությունները և ստեղծվում էին Գանգեսի հովտում ստրկատիրական պետություններ։ Այս կրոնի հիմնադիրն է Սիդհարթա Գաուտաման (Բուդդան)։ «Բուդդա» բառը նշանակում է սանակրիտ լեզվով «պայծառացած»։ Ըստ որոշ աղբյուրների նա ծնվել է ք.ա. 570 թվականին, այժմյան Նեպալի տարածքում։ Որոշ հետազոտողների կարծիքով Գաուտաման չի եղել իրական պատմական անձ, սակայն անցյալ դարի կեսերին Հիմալայների ստորոտում գտնվեց մի արձանագրություն, որը հաստատեց նրա իրական անձը։ Որոշ հետազոտողներ բուդդայականությունը համարում են աստվածամերժողական, քանի որ ի տարբերություն քրիստոնեության և իսլամի, այստեղ բացակայում է աստծո առաջնաստեղծ էության, աշխարհի մարդկանց լինելը, բացակայում է հոգու անմահության գաղափարը, դժողքի և դրախտի լինելը։ Այս կրոնը կոչում են նաև կարեկցանքի կրոն։ Այն կարգավորում է մարդու հոգեբանական վարքագիծը։ Բուդդան իր ուսմունքը ձևակերպում է.
- Կյանքը տառապանք է:
- Տառապանքների պատճառը ցանկություններն են ու կրքերը:
- Անհրաժեշտ է ոչնչացնել այդ ցանկությունները:
- Պետք է հետևել ութմասնյա ուղղուն, որը կհասցնի նիրվանայի (ցանկությունների մարման, ոչնչացման)։
Բուդդիզմը աշխարհի հնագույն կրոններից է և հանդես է գալիս Արևելքի քաղաքակրթության ընդհանուր հավատալիքների համալիրում: Բուդդիզմը սկզբնական շրջանում հանդես է եկել որպես կրոնական ազատախոհ երևույթ ընդդեմ քարացած ուղափառ բրահմայությանը և արտաքին ծիսակարգերին Բուդդիզմը չընդունեց ինչպես բրահմայական ուսմունքները, այնպես էլ Վեդի սրբերի հեղինակությունը` հաստատելով, որ յուրաքանչյուր մարդ կարող է դառնալ սուրբ` արխատ կամ բուդդա: Դրա հետ մեկտեղ բուդդիզմը հանդիսանում է ուպանիշադի փիլիսոփայության կրկնություն նոր տրամաբանությամբ: Կարմայի օրենքների հանդեպ հավատքը, վերածնվելու և մոկշային կամ նիրվանային հասնելու հնարավորությունը, աշխարհի և անհատականության փոփոխական լինելու գաղափարը ընդհանուր են և ուպանիշադի և բուդդայի համար: Այսպիսով` բուդդիզմը հայտնվեց, որպեսզի մաքրի կրոնի ակունքները, սակայն Բուդդան ոչ միայն ակունքների մաքրագործող էր, այլ ստեղծեց կատարյալ, կենդանի մի ուսմունք, որն ընդունակ է ինքնամաքրման և ինքնաբացահայտման:
Բուդդիզմի հիմնադիր է համարվում Սիդխարտխա Գաուտաման, ով աշխարհին հայտնի է որպե Բուդդա` Լուսավորիչ: Շակյաների ցեղի թագավորի որդի Սիդխարտխա Գաուտաման ծնվել է մոտավորապես մ.թ.ա. 567թ: Համաձայն առասպելների` թագավորը որդու մասին Աիտա Դևալի կողմից արված մարգարեությունից պաշտպանելու համար միակ ժառանգին շրջապատել էր շքեղությամբ և անում էր ամեն ինչ, որպեսզի թագաժառանգը ոչ մի դժվարություն չտեսնի: Բայց Գաուտամային հաջողվում է դուրս գալ պալատից և այստեղ տեղի է ունենում իրականության հետ երեք հանդիպում. Հիվանդի, ծեր մարդու և թաղման ծիսակատարության: Այսպես անհոգ թագաժառանգը իմանում է, որ աշխարհում կա հիվանդություն, ծերություն և մահ: Որոշ աղբյուրների համաձայն` նա հանդիպում է մի ճգնավորակյացի, որը նրան այն մտքին է բերում, որ կա ելք այս տանջալի աշխարհի շրջապտույտից: Ցնցված իր բացահայտումներից` ապագա Բուդդան ընդունում է որոշում փնտրել այդ ելքը: Նա փախչում է պալատից և 29 տարեկան հասակում միանում թափառական ճգնավորակյացներին, որոնց հետ անցկացնում է 6 տարի: Ընկնելով ճգնավորների շրջապատ` Բուդդան շատ արագ սովորում է յոգայի ինքնասահմանափակման մի շարք հնարքներ և հեշտությամբ մտնում էր յոգի ամենաբարդ իրավիճակների մեջ: Սակայն նրան մի միտք էր տանջում, որ այդ ճանապարհով նա ճշմարտությանը չի հասնի: Հերթական անգամ անհաջող փորձերից հետո ճգնավոր Գաուտաման գալիս է այն համոզման, որ պետք է այլ ճանապարհ գտնել: Նստած բո ծառի տակ` Գաուտաման մշտապես և անշարժ նայում էր արևելք, նրա միտքը միայն մի նպատակի էր ուղղված. տեղից չշարժվել մինչև գերագույն և բացարձակ գիտելիքների չհասնի: Այդպես ծառի տակ նա անցկացրեց 7 շաբաթ: Մի անգամ, երբ նա ծառի տակ խորասուզվել էր մտքերի մեջ, նա բուդդայի իրավիճակ է ապրում: Գաուտաման տիրապետեց նրան, ինչ փնտրում էր: Դրանից հետո սկսվում է նրա քրոզչական գործունեության շրջանը: Բուդդայի աշակերտների թիվը անընդհատ աճում էր: Նրանք միանում են բուդդայական համայնքներին` սանգխաներին, որոնք հետո ձևավորեցին բուդդայական վանքեր: Բոլոր ուղություններով ուղարկվեցին առաքյալներ, որոնք պետք է տարածեին նոր ուսմունքը: Բրահմայականներն էլ էին դիմում բուդդիզմին: Շատ մարդիկ դառնում էին Բուդդայի աշխարհիկ աշակերտները: 40 տարի առաքելական աշխատանք ծավալելուց հետո Բուդդան հասկացավ, որ եկել է այն ժամանակը, որպեսզի ազատվի իր մարմնից և հասնի նիրվանային` բացարձակ ազատության: Նա իր կյանքի վերջին ժամերը օգտագործեց վանականներին խորհուրդներ տալով: Նրա վերջին բառերն էին. «Կենցաղի բոլոր մասերն էլ անցողիկ են, անհողդողդ կերպով պայքարեք ձեր ազատության համար»: Ասում են, որ նա մահացավ 80 տարեկան հասակում: Բուդդիզմի հիմք են հանդիսանում 4 ճշմարտություն. 1. գոյություն ունի տառապանք (դուխկխա) 2. դրան ունի պատճառ 3. այն կարելի է դադարեցնել 4. դրան հասնելու ճանապարհ գոյություն ունի Այսպիսով` Բուդդիզմի հիմքը հանդիսանում է տառապանքի իսկությունը:
Բուդդայի արձանը Հնդկաստանում |
Комментариев нет:
Отправить комментарий