воскресенье, 21 февраля 2016 г.

Քաղաքագիտություն

Քաղաքական կուսակցությունները և կուսակցական համակարգը
Նախաբան
Քանի-որ պետությունները ղեկավարում են քաղաքական կուսակցությունները դրա համար անհրաժեշտ է իմանալ ինչ է կուսակցությունը, քանի ձև է ունենում և իմանալ կուսակցության ստեղծման պատճառն ու նպատակը այսինքն կուսակցության հետագա գործունեությունները: Նաև պետք է իմանանք կուսակցական համակարգի մասին, քանի որ նրանով է պայմանավորված պետական իշխանության բոլոր ինստիտուտների ձևավորումը:
Քաղաքական կուսակցությունները
Քաղաքական համակարգի ինստիտուտների շարքում կարևոր տեղ են զբաղեցնում քաղաքական կուսակցությունները, որոնք հանդիսանում են քաղաքական համակարգի ամենաքաղաքականացված կառույցները։ Քաղաքական կուսակցությունները իրենց ձևավորման և զարգացման ընթացքում անցել են մի քանի փուլեր. ընդհանուր առմամբ առանձնացվում են կայացման 2 հիմնական փուլ։ Առաջին փուլը կուսակցությունների ձևավորման ոչ դասական էտապն է, իսկ երկրորդը՝ դասական ։ Ոչ դասական առումով կուսակցությունները հանդես են գալիս դեռևս անտիկ շրջանում, հատկապես Հին Հունաստանում, որտեղ նրանք ներկայացնում էին իշխանության համար պայքար մղող խմբավորումների ամբողջություն։ Այդ ժամանակահատվածում կուսակցություններն իրենց անվանումները ստանում էին ըստ իրենց մեջ մտնող մարդկանց բնակության վայրի կամ գործունեության ոլորտի։ Ըստ այդմ էլ հայտնի էին այնպիսի կուսակցություններ, ինչպես օրինակ՝ Դաշտավայրային, Լեռնային և այլն։
Դասական առումով կուսակցությունների ձևավորման գործընթացը սկիզբ է առնում 17-րդ դարի կեսերից և անցել են ձևավորման 3 փուլ։ Առաջին փուլում (17-րդ դարի կես-18-րդ դարի 80-ական թթ.) հանդես են գալիս արիստոկրատական կոտերիաներ (ֆրանսերեն՝ խումբ)։ Երկրորդ փուլում (18-րդ դարի վերջ-19-րդ դարի 60-ական թթ.) խմբավորվում են քաղաքական ակումբները։ Երրորդ փուլում (սկսած 19-րդ դարի 60-ական թթ-ից) առաջանում են զանգվածային կուսակցությունները։ Իրականում այս 3 դասական փուլերն անցել են անգլիական 2 հայտնի կուսակցությունները՝ լիբերալները (նիգեր), պահպանողականները (տորիներ)։
Առաջին մասսայական կուսակցությունը հանդես է եկել 1861թ-ին։ Դա Լիբերալ կուսակցությունն էր։ 1863թ-ին Գերմանիայում ստեղծվել է առաջին բանվորական կուսակցությունը։ Հայ իրականության մեջ քաղաքական կուսակցությունների կայացման գործընթացը սկիզբ է առնում 19-րդ դարի 80-ական թթ-ին՝ 1885թ.՝ Արմենական կուսակցություն, 1887թ.՝ Հնչակյան կուսակցություն, 1890թ.՝ Դաշնակցական կուսակցություն: Ժամանակակից պայմաններում քաղաքական կուսակցությունները իրենցից ներկայացնում են ինստիտուցիոնալ կազմավորումներ, որոնք առանձնանում են մի շարք կարևոր հատկանիշներով, ինչով էլ տարբերվում են հասարակական այլ կազմակերպություններից։ Մասնավորապես, քաղաքական կուսակցությունները կազմակերպությունների հիմքի վրա ստեղծված իրավական-նորմատիվ ձևակերպում ստացած որոշակի թվով մարդկանց միավորումներ են, որոնց հիմնական նպատակը պետական իշխանությունը նվաճելն է կամ էլ առնվազն իշխանության վրա ազդեցություն ունենալը։


Կուսակցական համակարգեր
Քաղաքական համակարգում կուսակցությունների գործունեությունը մեծապես պայմանավորված է տվյալ երկրում գործող կուսակցական համակարգով։ Իր հերթին այս կամ այն կուսակցական համակարգի ձևավորումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով՝ քաղաքական համակարգի բնույթով, սահմանադրությամբ, ընտրական օրենսդրությամբ և այլն։ Կուսակցական համակարգերը դասակարգվում են 3 խմբի՝ միակուսակցական, երկկուսակցական, բազմակուսակցական։
Միակուսակցական համակարգում  ձևավորում է պետական իշխանության բոլոր ինստիտուտները։ Այստեղ կարող են գործել այլ կուսակցություններ ևս, որոնք սակայն քաղաքական գործընթացների վրա էական ազդեցություն չունեն և չեն կարողանում մասնակցել պետական իշխանության իրականացմանը։ Միակուսակցական համակարգի դասական օրինակներ են ՝ Չինաստանը, Կուբան, որտեղ գերիշխող է կոմունիստական կուսակցությունը, որն էլ երկարաժամկետ կտրվածքով միանձնյա ղեկավարում է պետությունը։ Երկկուսակցական համակարգը հիմնականում բնորոշվում է նրանով, որ այստեղ գործում են 2 հիմնական կուսակցություններ, որոնք միմյանց պարբերաբար փոխարինում են իշխանության ղեկին։ Երկկուսակցական համակարգի դասական օրինակներ են ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան։
Բազմակուսակցական համակարգը ամենատարածվածներից մեկն է։ Այս դեպքում հստակ պետք է տարբերակել կուսակցությունների բազմաքանակություն և բազմակուսակցականություն հասկացությունները։

Վերջաբան
Այսպիսով, իմացանք, որ կուսակցական համակարգերը դասակարգվում են 3 խմբի՝ միակուսակցական, երկկուսակցական, բազմակուսակցական։ Իմ կարծիքով՝ միակուսակցական համակարգը, երբ պետական իշխանությունը մեկ կուսակցության ձեռքում է, տանում է բռնապետության և կամայականությունների: Միակուսակցական համակարգի առավելություն կարելի է համարել այն, որ ավելի հեշտ է հասնել հասարակության համախմբման (կոնսոլիդացիայի), ձևավորել միասնական տրամադրություններ երկրի քաղաքական զարգացման վերաբերյալ։ Ավելի շատ են միակուսակցական համակարգի բացասական հետևանքները, մասնավորապես, քաղաքական այլընտրանքների բացակայությունը, որի դեպքում հնարավոր չէ մշակել քաղաքական զարգացման այլընտրանքային սցենարներ։ Միակուսակցական համակարգը հանգեցնում է քաղաքական մրցակցության վերացման, որից համակարգը կարող է հայտնվել լճացման մեջ։ Միակուսակցական համակարգը ունի ինչպես իր առավելությունները, այնպես էլ թերությունները։ Այդ ամենի արդյունքում այդ համակարգերը երկար  չեն գոյատևում, ինչպես եղավ ԽՍՀՄ-ում կոմունիստական կամ ֆաշիստական Գերմանիայում, ֆաշիստական համակարգերի հետ:
Երկկուսակցական համակարգում կա երկու հիմնական կուսակցություն, որոնք միմյանց փոխարինում են իշխանության ղեկին: Երկկուսակցական համակարգի առավելություններից է այն, որ այստեղ քաղաքական ուժերը կարողանում են ձևավորել մրցակցային դաշտ և հասարակությանը ներկայացնել այլընտրանքային քաղաքական ծրագրեր։ Երկկուսակցական համակարգի դեպքում կուսակցությունները պարբերաբար փոխարինում են միմյանց իշխանության ղեկին։ Երկկուսակցական համակարգը ունի նաև որոշ թերություններ։ Այս համակարգի գործունեության դեպքում ավելի թույլ են ներկայացված փոքրամասնության տեսակետները և շահերի արտահայտման տեսանկյունից սոցիալական տարբեր խմբեր կարող են դուրս մղվել քաղաքական տեսադաշտից։

Բազմակուսակցական համակարգը ընդգրկում է մի քանի կուսակցություն այն ավելի ընդունելի է, քանի որ Դեմոկրատական կառավարման տեսանկյունից թույլ է տալիս հասարակության ավելի լայն շերտերի շահերը ներկայացնել քաղաքականության մեջ: Բազմակուսակցական համակարգի հիմնական թերություններից կարելի է համարել այն հանգամանքը, որ չափից դուրս մանր կուսակցությունների հայտնվելը խորհրդարանում կարող է դժվարացնել կառավարության վերջնական ձևավորման գործընթացը, ինչպես նաև հասարակությունը տրոհել ավելի մանր խմբերի, որի դեպքում հետագայում դժվարանում է ձևավորել միասնական քաղաքական տեսակետներ։
Հայաստանում, գրանցված է ավելի քան 70 կուսակցություն: Սակայն դրանցից միայն մի քանիսն են, որոնք հայտնի են հանրությանը, ինչպիսիք են, օրինակ, Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, Հանրապետական կուսակցությունը, Հայ ազգային կոնգրեսը, Բարգավաճ Հայաստանը, Ժառանգությունը: Մնացած կուսակցությունների մասին մարդիկ կամ չեն լսել, կամ էլ շատ քիչ բան գիտեն: Իմ կարծիքով, այդքան շատ կուսակցություններ Հայաստանում պետք չի որ լինի, և ավելի լավ կլինի, որ մնան ավելի մեծ և ուժեղ 5-6 կուսակցություններ, որոնք ավելի լավ կկարողանան մարդկանց տանել իրենց հետևից և այդ դեպքում Հայաստանում ավելի լավ կգործի բազմակուսակցական համակարգը:



Մարդը քաղաքականության մեջ

Ներածություն
  1. Մարդու դերը քաղաքականության մեջ
  2. Տարբեր դարաշրջաններում մարդու ազդեծություը քաղաքականության մեջ
  3. Անհատի դերը հասարաքաղաքական կյանքում
  4. Կանանց դերը քաղաքականության մեջ

Մարդը կենդանական աշխարհի ամենաբարձրագույն էակն է, հասարակական- քաղաքական, պատմական կյանքի և մշակույթի ստեղծողը: Մարդու անձնավորումը քաղաքացիություն ձեռք բերելու հիմքն է: Իսկ քաղաքացին հասարակության լիիրավ ազատ անդամ է, որն ակտիվորեն մասնակցում է երկրի հասարակական- քաղաքական կյանքին: Մարդկանց կյանքում քաղաքականությունը  պատմական զարգացման գործընթացում  միանշանակ չի եղել :Հին դարերում մարդը համարվել է քաղաքական էակ; միջին դարերում կրոնական էակ; վերածնության դարաշրջանում բնական էակ; XXդ. նորից առաջին պլան մղվեց մարդու քաղաքական էակ լինելու որակումը:  Քաղաքական իշխանությունը պատկանում է ժողովրդին: Այս առնչությամբ ՀՀ Սահմանադրությունում նշվում է, որ ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրահավաքների, ինչպես նաև ... պետական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: Հայտնի է, որ կառավարման  ավտորիտար, վարչահրամայական  համակարգը մարդկանց օտարում էր  իշխանությունից, առաջ բերում  մեկուսացվածություն, կտրում  կառավարման ապարատը ժողովրդից: Կ.Մարքսը նկատել է,որ մարդիկ, անհատները ակտիվորեն ներգրավվում են քաղաքականության մեջ`ելնելով իրենց շահերից ու պահանջմունքներից: Ընդ որում առաջնային, երկրորդական պահանջմունքներ չկան, հատկապես մեր օրերում, երբ քաղաքականությունը հանդես է գալիս կյանքի բոլոր բնագավառներում: Անհատի բարձրագույն տիպը քաղաքական ղեկավարն է, քաղաքական լիդերը:
Մեր երկրում տեղի ունեցող սոցիալ-տնտեսական և քաղաքական խոր փոփոխություններն ու ցնցումներն էապես փոխեցին մեր հասարակության սոցիալ-հոգեբանական պատկերը: Ինչպես անհատը, այնպես էլ ողջ հասարակական օրգանիզմը դուրս եկան կյանքի բնականոն, բայց և կարծրացած վիճակից և կառուցվածքային ու գործառութային առումով առ  այսօր դեռևս   ձևավորման ընթացքում են: Աշխարհի բնակչության մոտավորապես կեսը և Հայաստանի բնակչության ավելի քան 53 տոկոսը կանայք են, հետևաբար սոցիալական այս խմբի քաղաքական ներուժը բավականին մեծ է, որի անտեսումը կոպիտ սխալ կլինի մեր երկրի համար: Հայացք նետելով անցյալին՝ կտեսնենք, որ Հայաստանը հնուց ի վեր իրավահավասար քաղաքացիների պետություն է եղել: Թեև հայ պատմագիրների վկայությամբ պետության և իրավունքի մասին գաղափարները Հայաստանում ձևավորվել են քրիստոնեության ընդունումից և գրերի գյուտից շատ ավելի առաջ, սակայն այս երկու իրադարձությունների նշանակությունը այդ գաղափարների մշակման և կայացման գործում անվիճարկելի է: Գրերի գյուտը հիմք դրեց Ոսկեդարի պատմագիտությանը, իսկ քրիստոնեությունը առաջին կրոնն էր, որը քարոզում էր կնոջ և տղամարդու բարոյական հավասարությունը: Հետևաբար հայ ժողովուրդն առաջիններից մեկն էր, որ քրիստոնեության ընդունմամբ, փաստորեն, ազգային համակրանք դրսևորեց նաև կանանց և տղամարդկանց բարոյական հավասարության գաղափարի նկատմամբ: Սեռերի հարաբերակցության հիմնախնդիրների վերաբերյալ մոտեցումները հետագա հարյուրամյակներում արծարծվեցին հայ պատմագիտական և իրավաքաղաքական հուշարձաններում, իսկ 19-րդ դարի կեսերից` նաև գրական ստեղծագործություններում և մամուլում: Քաղաքական կյանքում սեռային հավասարություն ասվածը շատերի կողմից կարող է ընկալվել որպես սեռերի միջև քաղաքական դերերի բաշխվածություն  50/50 սկզբունքով: Սակայն իրականում սեռային հավասարությունը հասարակության կողմից կանանց և տղամարդկանց ընդհանրություններին և տարբերություններին, նրանց զանազան քաղաքական դերերին տրվող հավասար գնահատականն է: Գենդերային հավասարությունը ենթադրում է, որ հաշվի են առնվում ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց շահերը, կարիքները և գերակայությունները: Մարդկային զարգացման տեսանկյունից գենդերային հավասարությունը վերաբերում է մի այնպիսի միջավայրի ստեղծմանը, որտեղ և՛ տղամարդիկ, և՛ կանայք կարող են զարգացնել իրենց ողջ ներուժը և վարել արդյունավետ, ստեղծագործ կյանք՝ իրենց կարիքներին ու շահերին համապատասխան, և համարվել հարակայուն մարդակենտրոն զարգացման թե՛ նախապայման, թե՛ ցուցիչ: Ավելի քան 2500 տարի առաջ Արիստոտելը գրել է, որ մարդը քաղաքական էակ է, մանավանդ, եթե նա պետության քաղաքացին է: Արիստոտելը պետությունը դիտում է որպես մարդկանց շփման յուրահատուկ ձևերից մեկը: Այդ շփումներից ամենակարևորը քաղաքական շփումն է:

Կանանց դերը քաղաքականության մեջ
2013 թ. հունիսի 29-ից ուժի մեջ մտավ ՀՀ «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» Ազգային ժողովի կողմից մայիսի 20-ին ընդունված օրենքը (կամ այլ կերպ՝ գենդերային արդարություն հաստատող օրենքը): Օրենքը սահմանում է կանանց և տղամարդկանց հավասար իրա- վունքների և հավասար հնարավորությունների ապահովման երաշխիքները քաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակութային և հասարակական կյանքի այլ ոլորտներում և կարգավորում դրանց առնչությամբ ծագող հարաբերությունները: Այն ուղղված է կանխելու սեռային հատկանիշի հիմքով խտրականության բոլոր ձևերը: Օրենքով մասնավորապես ամրագրված է, որ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում ուղղակի և անուղղակի գենդերային խտրականությունն արգելվում է: Ավելին, գենդերային խտրականության դեպքերը կարող են բողոքարկվել վարչական կամ դատական կարգով: 2014-2015 թթ հետազոտությունը կրում էր «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կանանց քաղաքական մասնակցությունը. խնդիրներ և հեռանկարներ» անվանումը: Ծրագրի նպատակն էր ՝  ուսումնասիրել կանանց քաղաքական մասնակցությանն առնչվող, հատկապես ընտրությունները և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը, իրավասություններն ու լիազորությունները կարգավորող օրենսդրական դաշտըԲացահայտել կանանց՝ տեղական ինքնակառավարման մարմիններում թեկնածություն առաջադրելու, հետագայում ինքնաբացարկ հայտնելու պատճառներն ու շարժառիթներըՀամեմատել ՏԻՄ ընտրություններում հաղթած կանանց և ինքնաբացարկ հայտնած կանանց կարծիքները: Ինչ վերաբերում է խորհրդարանում կանանց ցածր ներկայացուցչության պատճառներին, ապա դրանք բազմազան են, որոնք պայմանականորեն կարելի է դասակարգել հետևյալ կերպ կին ընտրողները մեծամասնություն են հասարակության մեջ, սակայն նրանք ամենաքիչն են վստահում կին թեկնածուներին: Կանայք չափազանց ծանրաբեռնված են կենցաղային հոգսերովկան հոգեբանական արգելքներ (պատասխանատվության վախ, թերարժեքության բարդույթ: Այս շարքը կարելի է շարունակել, ինչն արդեն իսկ մտորելու և ի րավիճակը վերլուծելու, համեմատություններ անելու տեղիք է տալիս, ինչը ենթադրում է մի կողմից` գիտական, քաղաքական և սոցիոլոգիական լուրջ հետազոտություններ, մյուս կողմից` կարծրատիպային համակարգը մեղմելու և փոփոխելու համալիր միջոցառումներ: Իսկապես, հայ հասարակությունն այսօր կարիք ունի բացահայտելու կանանց ներուժային հնարավորությունները հատկապես քաղաքականության բնագավառում, ժողովրդավարացման գործընթացներում կանանց` մինչ այդ անտեսված ռեսուրսը արդյունավետ օգտագործելու:

Վերջաբան
Այսպիսով հասկացա, որ մարդու անձնավորումը քաղաքացիություն ձեռք բերելու հիմքն է: Եվ մարդիկ մտնում են քաղաքականություն իրենց շահերից ելնելով: Անհատի բարձրագույն տիպը քաղաքական ղեկավարն է: Քանի- որ, բնակչության կեսը կանայք են և նրանց քաղաքական ներուժը անտեսել սխալ կլինի այդ պատճառով է, որ կանայք մտնում են քաղաքականություն: Հայաստանում ևս կանայք ակտիվորեն մասնակցում են քաղաքական կյանքին: Սակայն կանանց թիվը խորհրդարանում մեծ չի:


Աղբյուր՝

Комментариев нет:

Отправить комментарий