воскресенье, 21 февраля 2016 г.

Պատմություն

Հայկական մշակույթը ուշ միջնադարում և նոր ժամանակների սկզբին
Ա. Մշակույթի հիմնական կենտրոնները
Բ. Մշակույթը որպես ինքնապահպանման միջոց
Գ. Դպրոցը և պատմագրությունը մշակութային համակարգում
Ուշ միջնադարյան Հայաստանի տնտեսական ու քաղաքական ծանր վիճակն իր կնիքն է թողել մշակույթի զարգացման վրա։ Այնուամենայնիվ, արվեստի որոշ ճյուղեր շարունակում էին զարգանալ։ Հաջողություններն ակնառու էին հատկապես մանրանկարչության, իսկ հետագայում արդեն գրատպության բնագավառում։ Այս շրջանի հայ մանրանկարիչներից նշանավոր էին Հակոբ Ջուղայեցին, Մեսրոպ Խիզանցին, Սահակ Ծաղկարարը և ուրիշներ։ Իսկ  15-17-րդ դարերի առավել հայտնի դպրոցներից էին Վասպուրականի, Կարինի, Նոր Ջուղայի և Ղրիմի մանրանկարչական դպրոցները։ Զարգացում էր ապրում նաև գորգագործությունն ու մետաղագործությունը։ Հայկական գորգերն արտահանվում էին Եվրոպայի ու Մերձավոր Արևելքի շատ երկրներ և մեծ հռչակ ունեին։ Ուշագրավ էին հատկապես հայկական վիշապագորգերը։ Հայկական համայնքներում հայտնի էին բարձրարվեստ ոսկերչությունն ու նկարչությունը։ Արվեստի նշանավոր գործ էր Նոր Ջուղայից Ալմաստե գահը, որը նվիրվեց ռուսաց ցար Ալեքսեյ Միխայլովիչին։ Նոր Ջուղայի հայ արվեստագետներից Բոգդան Սալթանովը, 1666թ. հաստատվելով Մոսկվայում, աշխատում էր Զինապալատում և մեծ դերակատարություն ունեցավ ռուսական դեկորատիվ արվեստի զարգացման գործում։ Ուշ միջնադարի հայտնի մանրանկարիչ է Մեսրոպ Խիզանցին,ով ստեղծագործել է Նոր Ջուղայում: Նրա անունով մեզ է հասել շուրջ 40 ձեռագիր մատյան: Պահպանելով Վասպուրականի դպրոցի ավանդույթները, Խիզանցու արվեստում նկատվում է Միջագետքին բնորոշ մշակույթի և եվրոպական նոր արվեստի ազդեցությունըՍամարացի կինը ջրհորի մոտ», «Խաչից իջեցում», «Ողբ Քրիստոսի» և այլն): 16-17-րդ դարերում շարունակում է զարգանալ խաչքարային և քանդակագործական արվեստը:


Դպրոցը
Դպրոցը ուշ միջնադարյան Հայաստանում:  XV-XVII դարերի քաղաքական բուռն անցուդարձերը, հարատև պատերազմները՝ սրանց ուղեկից բռնագաղթով ու ավերածություններով, խիստ բացասական ազդեցություն ունեցան հայ մշակույթի զարգացման ընթացքի վրա: Արդեն XV դ. առաջին կեսին սկսվեց անկումը գիտության և արվեստի որոշ ճյուղերում: Այն ավելի խորացավ XV դ. երկրորդ կեսին և ամբողջ XVI դարում: Միայն թուրք-իրանական պատերազմների ավարտից հետո սկիզբ առան մշակութային հետագա անկումը կանխելու ճիգերը, որոնք հուսատու արդյունքներ տվեցին:
Սերտ շփումները եվրոպական գիտության, գրականության և արվեստի հետ հանգեցրին հայկական մշակույթի ավանդական համակարգում այնպիսի տեղաշարժերի, որոնց արդյունքը եղավ նոր վերելքը: Ժամանակաշրջանի հարափոփոխ և դժնդակ պայմաններն առաջին հերթին իրենց կնիքը դրեցին դպրոցական գործի կազմակերպման ու ընդհանուր վիճակի վրաՏաթևի համալսարանը, որ գիտամշակութային և գաղափարահասարակական բուռն գործունեություն էր ծավալել նախորդ ժամանակահատվածում, XV դ. սկզբին կորցնում է իր դերն ու նշանակությունըԳրիգոր Տաթևացումահից (1409) հետո այն արագորեն (1410-1412) դադարեցնում է իր գործունեությունր: Երկարատև չէր նաև Մեծոփի դպրոցիգործունեությունըԹովմա Մեծոփեցու ուսուցչապետության շրջանում այստեղ ուսումնասիրվում էին գիտության և արվեստի բազում բնագավառներ, ստեղծվում էին դասագրքեր: Կրթական գործի աշխուժացման ու աստիճանական վերելքի սկիզբը դրվեց XVII դ. աոաջին կեսին: Առաջինը Սյունյաց Մեծ կամ Հարանց անապատի դպրոցն էր, որ գործում էր Տաթևի վանքին մերձակա մի վայրում: Այստեղի նշանավոր ուսուցիչներից Մովսես Տաթևացին ( 1578-1632), որր հետագայում դարձավ Ամենայն Հայոց կաթողիկոս, դպրոցներ հիմնադրեց նաև Երևանում ու Հովհանավանքում: 1620-ական թվականներին դպրոց է բացվում Էջմիածնում: XVII դարում բեղմնավոր գործունեություն են ծավալում նաև Բաղեշի Ամիրդոլու վանքի, Վանա լճի Լիմ կղզու, Նոր Ջուղայի դպրոցները:
Պատմագրությունը
XVII-XVIII դդ. նկատելի վերելք է հնարավոր նաև հումանիտար և ճշգրիտ գիտությունների բնագավառներում: Այդ վերելքը մասնավորապես շոշափելի արդյունք է գրանցում պատմագիտական ասպարեզում:  Զաքարիա Ագուլեցին (1630-1691) «Օրագրություն» աշխատությունում դրի է առել իր կյանքի տարեգրությունը, նկարագրել այցելած երկրները, ավանդել արժեքավոր ազգագրական նյութեր: Առաքել Դավրիժեցին (XVI դ. վերջին տասնամյակ-1670 թ.) հայ պատմագրության նոր վերելքի ժամանակաշրջանի առավել խոշոր հեղինակն է, որի «Պատմությունը» աչքի է ընկնում ժամանակագրության հարցերի նկատմամբ մեծ ուշադրությամբ, նաև թեմատիկ և աշխարհագրական ընդգրկումով: Դավրիժեցու «Պատմությունն» ունի ընդամենը վեց տասնամյակի (1602-1662) ժամանակագրական ընդգրկում, հեղինակը տալիս է ողջ ուշ միջնադարյան ժամանակաշրջանի իրադրության գնահատականը, Օսմանյան Թուրքիայի ու Սեֆյան Պարսկաստանի հակահայկական ձեռնարկումների վերլուծությունըԱռաքել Դավրիժեցու գործի շարունակողը նրա կրտսեր ժամանակակից և աշակերտ Զաքարիա Քանաքեռցին (1627- 1699) էՀարուստ և բազմազան է Երեմիա-Բյոմուրճյանի (1637- 1695) դրա կան գիտական ժառանգությունը: Քյոմուրճյանր եղել է իր դարաշրջանի ամենակրթված մտավորականներից մեկը, տիրապետել է արևելյան և արևմտյան բազմաթիվ լեզուների: Հարուստ և բազմազան է Երեմիա-Բյոմուրճյանի (1637- 1695) դրա կան գիտական ժառանգությունը: Քյոմուրճյանր եղել է իր դարաշրջանի ամենակրթված մտավորականներից մեկը, տիրապետել է արևելյան և արևմտյան բազմաթիվ լեզուների Հարուստ և բազմազան է Երեմիա-Բյոմուրճյանի (1637- 1695) դրա կան գիտական ժառանգությունը: Քյոմուրճյանր եղել է իր դարաշրջանի ամենակրթված մտավորականներից մեկը, տիրապետել է արևելյան և արևմտյան բազմաթիվ լեզուների Միքայել Չամչյանր դարձավ Հայոց պատմության նորովի հետազոտության, գիտական մի նոր դպրոցի հիմնադիր, իսկ նրա երկը համազգային տարածում և բարձր հեղինակություն ձեոք բերեց:
Վերջաբան
Գրի առած պատմությունների մեր հին հայկական ավանդությունների, մեր ստեղծած արժեքների պաըմության գրի առնելու շնորհիվ է,որ մենք պահպանում էնք մեր սովորությունները բարքերը: Յուրաքանչյուր հայ պետք է իմանա իր պատմությունը՝ լեզուն գիրը և դրա կարևորությունը ևս մեր պատմական արժեքները պահպանելու միջոց է:

Աղբյուրը՝



Հայկական հարց

Ա. Հայկական հարցը որպես միջազգային հարց
Բ. Հայկական հարցի տիպաբանումը. սեփական մոտեցումներ
Գ. Հայկական հարց. գործող իրականություն, թե անցյալականություն

Բեռլինի վեհաժողովին արևմտահայության պահանջները ներկայացնելու համար ընտրվեց հայկական պատվիրակություն նախկին պատրիարք Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ: Նա իր քարտուղար և թարգմանիչ Մինաս Չերազի հետ մեկնեց Եվրոպա՝ մեծ տերությունների կառավարող շրջաններին ներկայացնելու հայ ժողովրդի ակնկալիքները: Վեհաժողովն սկսվեց 1878թ. հունիսի 1-ին և ավարտվեց հուլիսի 1-ին: Դրան մասնակցում էին Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Անգլիայի և Ռուսաստանի ներկայացուցիչները: Իբրև պարտված պետություն ներկա էր նաև Թուրքիայի պատվիրակությունը, որը Կիպրոսը Անգլիային զիջելով՝ ապահովեց նրա աջակցությունը: Պատերազմում հաղթած Ռուսաստանը Բեռլինում մնաց միայնակ, այստեղ ամեն մի պետություն հետապնդում էր իր շահը: Հայ պատվիրակությանը թույլ չտրվեց մասնակցել վեհաժողովի նիստերին: 16-րդ հոդվածը վերափոխվեց 61-ի: Հոդվածից հանվեց Հայաստան անվանումը, մնաց միայն «հայաբնակ մարզեր» անորոշ արտահայտությունը: Մեծ բանավեճեր սկսվեցին Արևմտյան Հայաստանից Ռուսաստանին անցնող տարածքների հարցում: Անգլիայի պնդմամբ Թուրքիային վերադարձվեցին Էրզրումը, Ալաշկերտի հովիտը, Բայազետը և հարակից տարածքները: Ռուսաստանին մնացին միայն Բաթումը, Կարսը, Արդահանը, Արդվինը: Վերջին երեքից ստեղծվեց Կարսի մարզը, որը մինչև Առաջին աշխարհամարտի ավարտը մնաց Ռուսաստանի կազմում: Հայ պատվիրակությունը Բեռլինից վերադարձավ հուսախաբ: Մկրտիչ Խրիմյանն զգաց, որ աղերսաթղթերը և խնդրագրերը չեն կարող օգնել հայությանը, որ ժողովուրդը կարող է փրկվել միայն պայքարով: Հայկական հարցը 61-րդ հոդվածով միջազգայնացվեց: Մեծ տերություններն իրենց քաղաքականությունը դարձրին Թուրքիայից որևէ պահանջ ունենալու պարագայում բարձրացնել հայկական հարցը՝61-րդ հոդվածի իրագործումը, արևմտահայության համար բարենորոգումներ կատարելու խնդիրը: Սուլթան Աբդուլ Համիդն զգաց այդ վտանգը և ծրագրեց հայկական հարցը վճռել յուրովի՝ զանգվածային կոտորածների միջոցով: Այդ չարիքը կանխազգացին հայ իրատես գործիչները՝ Գրիգոր Օտյանը, նաև Գարեգին Սրվանձտյանը, որոնք քարոզում էին, որ հայության ազատության խնդիրը հայ ժողովրդի ձեռքին է. «Հայաստանի մեջն է բուն հայկական խնդիրը, իսկ մենք Պեռլինի մեջ կորոնենք զայն»

Վերջաբան
Մեր սեփական սխալները շարունակվում են մինչև օրերս: Մենք միշտ մեր հույսը կապում ենք այլ պետությունների հետ և նրանք էլ մեզ օգտագործում են սեփական շահերի համար: Եվ ես կարծում եմ, որ լսում են քեզ, եթե դու ուժեղ և հզոր ես: Եթե չկա միասնություն, չկա սեփական ժողովրդին համախմբելու և հզորանալու ձգտում, ապա չի կարող դրվել հարցը, որը դարեր շարունակ հուզում է բոլորիս: Միջազգային քաղաքականությունը որոշ հարցեր լուծելիս միշտ մտածում է օգուտ քաղելու մասին, որն էլ խոչնդոտում է հայկական հարցի լուծմանը: Ով վճարում է նա էլ թելադրում է իր կանոնները: Ինչ վերաբերվում է ցեղասպանությանը, անցել է 100 տարի սակայն այն չի մոռացվել միշտ դրվում է, որպես առաջնային հարց՝ ճանաչելու այն և դատապարտելու բոլոր պետությունների կողմից: Որոշ երկրներ այն ճանաչել են, մենք պետք է պայքարենք որպեսզի մեծամասնությունն այն ճանաչի և հետ տրվի մեր պատմական հողերը: Իսրայելը, որը կորցրել էր իր պետականությունն ու տարածքները կարողացավ ստեղծել անկախ ու հզոր պետություն և մեզ պետք է օրինակ ծառայի: Աշխարհի ցանկացած ծայրում գտնվող հայ պետք է ձգտի ունենալ անկախ երկիր, որն իրենն է:
Աղբյուրը՝

Комментариев нет:

Отправить комментарий