воскресенье, 1 мая 2016 г.

Ստի մասին

Սովորաբար ես ստում եմ կատակով.. ինձ դա դուր է գալիս և զվարճալի է երբ որ մարդուն հավատացնում ես ստիտ իսկ հետո դու ծիծաղելով ասում ես,որ ստում էիր: Մարդիկ ստում են հանուն իենց սիրելիների համար և նաև իրենց համար, բայց իմ համար ընդունելի չի սուտը: Եթե այդ մարդը թանկ է քո համար դու պետք է անկեղծ լինես: Որովհետև մտերիմ մարդիկ ամենադժվարն են տանում ստի բացահայտումը: Շատ են ստում էգոիստ մարդիկ միայն մտածելով իրենց մասին և անտարբեր լինելով ուրիշի զգացմունքներին: Կան ստեր, որոնք տվյալ դեպքում անհրաժեշտ է: Այսինքն եթե զգում ես,որ տվյալ իրադրությունը կփոխի սուտը, կարող ես ստել եթե ֆա ոչ մեկին չի վնասի: Եթե ստում ես հանցանքի կամ որևէ վատ արարքի պատճառով, այն հետագայում կարող է բերել լուրջ բարդությունների, իզուր չի ասված ժողովրդական հայտնի ասացվածքը` ստի ոտը կարճ է: Ամեն մի սուտ ուշ թե շուտ բացահայտվում է: Կան պահեր, երբ ստում ես մարդկանց ցավ չպատճատելու համար: Օրինակ հնարավոր է բարդություններից խուսափել մեղմ ստով: Կան մարդիկոր այնքան սուտ են ասում,որ սուտը դառնում է նրանց համար իրականություն: Եթե սուտը դառնում է կենսակերպ, ապա դառնում ես փուջ մարդ:

Комментариев нет:

Отправить комментарий