Ի՞նչ եմ հասկանում խոսքի ազատություն ասելով: Կա՞ խոսքի ազատություն: Կարո՞ղ
է լինել:
Խոսքի ազատությունը դա հարաբերական հասկացություն է, քանի որ մենք մինչև վերջ
ազատ չենք կարող լինել մեր մտքերը արտահայտելուց, քանի որ ամեն մի հասուն մարդ պարտավորություն
է կրում պատասխան տալ իր արածի և ասածի համար: Մենք չենք կարող խոսք տալ ու չկատարել,
որովհետև մեզ դա չի թողնում մեր դաստիարակությունը: Մեզ մանկահասակ տարիքից սովորեցնում
են ծնողները, դաստիարակները և մեծերը, որ օրինակ՝
չի կարելի ստել և վատ բառեր ասել: Արդեն այդ տարիքից մենք ունենում ենք խոսքի սահմաններ,
որը չպետք է անցնենք, դեռահաս տարիքում դպրոցում արտահայտվելը, սեփական կարծիք հայտնելը
ու խոսքի ազատությունը նույնպես հարաբերական իմաստ է կրում: Արդյոք կա խոսքի ազատոություն
դա այնպիսի հասկացություն է, որ բոլորը խոսում են դրա մասին, բայց յուրովի պատկերացնում
այն: Մենք ձգտում ենք խոսքի ազատությանը, տարիքի, սեռի, ազգի, ռասայի պատկանելիությանը
խտրականություն չդնելով: Իմ կարծիքով ամեն մարդ այս հասարակության մեջ պետք է ունենա
խոսքի ազատություն, քանի որ դա է ձևավորում մեզ որպես լիարժեք անձ, անհատ և դա է իմ
կարծիքով մեր լույս աշխարհ գալու իմաստը: Կարո՞ղ է լինել խոսքի ազատություն ապագայում:
Խոսքի ազատությունը միշտ էլ հարաբերական է լինելու, քանի որ այն միշտ սահմանափակելու
է որոշակի գործոններով և կառույցներով:
Комментариев нет:
Отправить комментарий