суббота, 18 июня 2016 г.

Անտեսանելին



Մի տխուր ու մռայլ առավոտ էր Սոֆիին արթնացավ, գնաց լոգասենյակ ու բացեց ծորակը: Ծորակի հոսող ջրի նման թափվում էին արցունքները, նրա գեղեցիկ երկնքի նման մաքուր երկնագույն աչքերից: Նայեց հայելուն և չտեսավ իրեն; նա կորցրել էր իր դեմքը, իր եսը և իր էությունը: Ակնթարթում հասկացավ, որ չունի ներկա և չունի ապագա: Նա այնքան էր ձգտում լիմել աննկատ ու անտեսանելի,որ արդեն ոչ ոք չէր նկատում նրան: Սոֆին թողել էր ընտանիքին ու եկել էր սովորելու: Մինչև օրս չէր կողմնորոշվել թե ինչ է ուզում դառնալ, նա մտածում էր ուղղակի աննկատ ապրել ու ծնողների ասած կրթությունը ստանալու մասին: Նա բոլորի կարծիքի հետ համաձայնվում էր, չուներ իր սեփական կարծիքն ու մտածելակերպը: Նա առաջի անգամ էր տանից հեռու, առաջին անգամ էր մենակ և առաջին անգամ էր մտածում վաղվա օրվա մասին: Եվ ահա ավարտվում էր առաջին կիսամյակը, բայց ոչ ոք չէր ճանաչում Սոֆի անունով աղջկան, այնքան լուռ էր ու աննկատ: Փորձում, էր շփվել մարդկանց հետ, բայց չէր հիշվում, որովհետև չուներ իր սեփական դեմքը նա խառնվել էր աղմկոտ ամբոխի հետ: Միայն մեկն էր տեսնում Սոֆիին, նա իր հարևան Մարկն էր: Միայն նա էր նկատում Սոֆիին, նրա երկար խարտյաշ մազերը, նրա խորը երկնագույն աչքերը  նրա փոքրիկ նուրբ ու երկար մատերը, նրա անմեղ ու համեստ ժպիտը: Մարկը Սոֆիի դիմացի հարևանն էր: Նրա ժպիտով զմայլվում էին բոլորը, նա շատ գեղեցիկ ու բարեկազմ երիտասարդ էր: Մարկը իր քսաներկու տարեկանում արդեն ավարտում էր բժշկական համալսարանը ու շատ մրցանակների էր արժանացել: Նրանով հիանում էին ու օրինակ բերում հարևանները , համակուրսեցիները և ովքեր ճանաչում էին նրան: Նա շատ բարի ու մարդասեր էր, բայց ոչ բոլորը գիտեին դրա մասին: Ինչքան էլ զարմանալի լինի, բայց նա ընկերներ չուներ, նրանով զմայլվում էին հիանում, բայց նաև նախանձում էին  իր հաջողություններին ու ձեռքբերումներին:
Միայնակ կիրակնօրյա առավոտ էր երբ փորձեց Մարկը խոսել Սոֆիի հետ: Սոֆին շատ էր շփոթվել, չէր հասկանում թե ինչու է Մարկի նման տղան խոսում իր հետ և որտեղից է նկատել նրան: Նրա կարծիքով Մարկը ուզում էր ուղղակի ծաղրել նրան, պատմել նրան իր անտեսանելի ու ոչ ոք լինելու մասին: Մարկը շփոթմունքի մեջ էր թե ինչու այդպես արձագանքեց Սոֆին: Հարցերը ամբողջ գիշեր խեղդում էին նրանց, բայց Սոֆիի գլխից դուրս չէր գալիս Մարկի գեղեցիկ ժպիտը և դա նրան զայրացնում էր: Նա առաջին անգամ ինչ որ բան էր զգում և դա շատ էր շփոթեցրել նրան: Մյուս առավոտ փորձելով նորից անտեսանելի լինել նա փորձում էր դուրս գալ տանից, երբ նորից տեավ նրան, նրա ժպիտը և նրա կասկածելի թվացող բարեհամբույր լինելը:  Սոֆին  չնկատելու տվեց  Մարկին, բայց Մարկը համարձակություն ձեռք բերեց ու սկսեց խոսել Սոֆիի հետ: Խնդրեց, որ ուղեկցի մինչև համալսարան: Սոֆին շփոթված այդպիսի անսպասելի համարձակությունից համաձայնվեց: Ամբողջ ճանապարհին նրանք զրույցում էին մինչև Մարկը չհարցրեց, թե նա ինչ է ուզում դառնալ,ապագայի և նախասիրությունների մասին: Սոֆին ոչինչ չպատասխանեց, պատճառաբանելով, թե ուշանում է դասից: Ամբողջ գիշեր Սոֆին չկարողացավ քնել մտածում էր, թե ով է նա, նրա ապագան ու ներկան: Սոֆին շատ էր ոգեշնչվել Մարկի նպատակասլաց լինելուց և հեռատես լինելուց: Նա առաջին անագամ ուզում էր այս կյանքում, ինչ որ բանի հասնել և իր նշանակությունը ու անձը  ունենալ հասարակության մեջ:
Սոֆին մեկ շաբաթ դասի չգնաց և տանից դուրս չեկավ, նա ամբողջ օրը պստուհանից դուրս էր նայում ու մտածում թե ում է պետք , թե ինչ որ մեկը կնկատի, որ նա դասի չի գնացել, թե կանհանգստանան ծնողները, թե ինչ որ մեկը կհետաքրքրվի իր որպիսության մասին: Նրա հեռախոսին ոչ մի զանգ չեկավ, նա արդեն մտածում էր, թե որ նա մահանա էլ ոչ ոք չեն հիշի նրա մասին , նա անկախ ու աննպատակ կհեռանա այս աշխարհից: Եվ ահա այդ մտքերիից նրան արթնացրեց  աղմկոտ ու անվերջանալի դռան զանգը: Նա մոտիկացավ դռանը ու բացեց դուռը, դռան մյուս կողմում կանգնած էր Մարկը, անհանգստացած ու վախեցած, դեմքին էլ իր գեղեցիկ  ժպիտից նշույլ էլ չկար: Մարկը մեկ շաբաթ այնքան նամակ էր գրել Սոֆիին, որ արդեն դռան շեմը չէր երեվում: Նա շատ էր անհանգստացել, թե ինչու նույնիսկ դուռը չի բացել և նամակները չի կարդացել:  Նա մեկ շաբաթվա ընթացքում մտքերից ու անքնությունից ծերացել էր: Սոֆին էլ չկարողացավ իրեն զսպել և մարգարտե արցունքները շարան-շարան թափվեցին նրա աչքերից: Նա պատմեց Մարկին, որ նա ոչ մի բան այս կյանքում չունի ու որ արդեն ապրելն անիմաստ է: Մարկը խոստացավ, որ նա կսովորեցնի, թե ինչ է կյանքը և ուշ չէ նպատակներ ունենալ և հասնել դրանց:
Մի գեղեցիկ և արևոտ առավոտ էր: Տաս տարի էր անցել, բոլորը գիտեին թե ով է այն երկնագույն աչքերով գեղեցիկ աղջիկը ով հասել է այս կյանքում իր բոլոր նպատակներին և ունի սիրող հաջողակ ամուսին և խարտյաշ գանգուր մազերով մի գեղեցիկ հրեշտակ:    

Комментариев нет:

Отправить комментарий