суббота, 18 июня 2016 г.

Անտեսանելին



Մի տխուր ու մռայլ առավոտ էր Սոֆիին արթնացավ, գնաց լոգասենյակ ու բացեց ծորակը: Ծորակի հոսող ջրի նման թափվում էին արցունքները, նրա գեղեցիկ երկնքի նման մաքուր երկնագույն աչքերից: Նայեց հայելուն և չտեսավ իրեն; նա կորցրել էր իր դեմքը, իր եսը և իր էությունը: Ակնթարթում հասկացավ, որ չունի ներկա և չունի ապագա: Նա այնքան էր ձգտում լիմել աննկատ ու անտեսանելի,որ արդեն ոչ ոք չէր նկատում նրան: Սոֆին թողել էր ընտանիքին ու եկել էր սովորելու: Մինչև օրս չէր կողմնորոշվել թե ինչ է ուզում դառնալ, նա մտածում էր ուղղակի աննկատ ապրել ու ծնողների ասած կրթությունը ստանալու մասին: Նա բոլորի կարծիքի հետ համաձայնվում էր, չուներ իր սեփական կարծիքն ու մտածելակերպը: Նա առաջի անգամ էր տանից հեռու, առաջին անգամ էր մենակ և առաջին անգամ էր մտածում վաղվա օրվա մասին: Եվ ահա ավարտվում էր առաջին կիսամյակը, բայց ոչ ոք չէր ճանաչում Սոֆի անունով աղջկան, այնքան լուռ էր ու աննկատ: Փորձում, էր շփվել մարդկանց հետ, բայց չէր հիշվում, որովհետև չուներ իր սեփական դեմքը նա խառնվել էր աղմկոտ ամբոխի հետ: Միայն մեկն էր տեսնում Սոֆիին, նա իր հարևան Մարկն էր: Միայն նա էր նկատում Սոֆիին, նրա երկար խարտյաշ մազերը, նրա խորը երկնագույն աչքերը  նրա փոքրիկ նուրբ ու երկար մատերը, նրա անմեղ ու համեստ ժպիտը: Մարկը Սոֆիի դիմացի հարևանն էր: Նրա ժպիտով զմայլվում էին բոլորը, նա շատ գեղեցիկ ու բարեկազմ երիտասարդ էր: Մարկը իր քսաներկու տարեկանում արդեն ավարտում էր բժշկական համալսարանը ու շատ մրցանակների էր արժանացել: Նրանով հիանում էին ու օրինակ բերում հարևանները , համակուրսեցիները և ովքեր ճանաչում էին նրան: Նա շատ բարի ու մարդասեր էր, բայց ոչ բոլորը գիտեին դրա մասին: Ինչքան էլ զարմանալի լինի, բայց նա ընկերներ չուներ, նրանով զմայլվում էին հիանում, բայց նաև նախանձում էին  իր հաջողություններին ու ձեռքբերումներին:
Միայնակ կիրակնօրյա առավոտ էր երբ փորձեց Մարկը խոսել Սոֆիի հետ: Սոֆին շատ էր շփոթվել, չէր հասկանում թե ինչու է Մարկի նման տղան խոսում իր հետ և որտեղից է նկատել նրան: Նրա կարծիքով Մարկը ուզում էր ուղղակի ծաղրել նրան, պատմել նրան իր անտեսանելի ու ոչ ոք լինելու մասին: Մարկը շփոթմունքի մեջ էր թե ինչու այդպես արձագանքեց Սոֆին: Հարցերը ամբողջ գիշեր խեղդում էին նրանց, բայց Սոֆիի գլխից դուրս չէր գալիս Մարկի գեղեցիկ ժպիտը և դա նրան զայրացնում էր: Նա առաջին անգամ ինչ որ բան էր զգում և դա շատ էր շփոթեցրել նրան: Մյուս առավոտ փորձելով նորից անտեսանելի լինել նա փորձում էր դուրս գալ տանից, երբ նորից տեավ նրան, նրա ժպիտը և նրա կասկածելի թվացող բարեհամբույր լինելը:  Սոֆին  չնկատելու տվեց  Մարկին, բայց Մարկը համարձակություն ձեռք բերեց ու սկսեց խոսել Սոֆիի հետ: Խնդրեց, որ ուղեկցի մինչև համալսարան: Սոֆին շփոթված այդպիսի անսպասելի համարձակությունից համաձայնվեց: Ամբողջ ճանապարհին նրանք զրույցում էին մինչև Մարկը չհարցրեց, թե նա ինչ է ուզում դառնալ,ապագայի և նախասիրությունների մասին: Սոֆին ոչինչ չպատասխանեց, պատճառաբանելով, թե ուշանում է դասից: Ամբողջ գիշեր Սոֆին չկարողացավ քնել մտածում էր, թե ով է նա, նրա ապագան ու ներկան: Սոֆին շատ էր ոգեշնչվել Մարկի նպատակասլաց լինելուց և հեռատես լինելուց: Նա առաջին անագամ ուզում էր այս կյանքում, ինչ որ բանի հասնել և իր նշանակությունը ու անձը  ունենալ հասարակության մեջ:
Սոֆին մեկ շաբաթ դասի չգնաց և տանից դուրս չեկավ, նա ամբողջ օրը պստուհանից դուրս էր նայում ու մտածում թե ում է պետք , թե ինչ որ մեկը կնկատի, որ նա դասի չի գնացել, թե կանհանգստանան ծնողները, թե ինչ որ մեկը կհետաքրքրվի իր որպիսության մասին: Նրա հեռախոսին ոչ մի զանգ չեկավ, նա արդեն մտածում էր, թե որ նա մահանա էլ ոչ ոք չեն հիշի նրա մասին , նա անկախ ու աննպատակ կհեռանա այս աշխարհից: Եվ ահա այդ մտքերիից նրան արթնացրեց  աղմկոտ ու անվերջանալի դռան զանգը: Նա մոտիկացավ դռանը ու բացեց դուռը, դռան մյուս կողմում կանգնած էր Մարկը, անհանգստացած ու վախեցած, դեմքին էլ իր գեղեցիկ  ժպիտից նշույլ էլ չկար: Մարկը մեկ շաբաթ այնքան նամակ էր գրել Սոֆիին, որ արդեն դռան շեմը չէր երեվում: Նա շատ էր անհանգստացել, թե ինչու նույնիսկ դուռը չի բացել և նամակները չի կարդացել:  Նա մեկ շաբաթվա ընթացքում մտքերից ու անքնությունից ծերացել էր: Սոֆին էլ չկարողացավ իրեն զսպել և մարգարտե արցունքները շարան-շարան թափվեցին նրա աչքերից: Նա պատմեց Մարկին, որ նա ոչ մի բան այս կյանքում չունի ու որ արդեն ապրելն անիմաստ է: Մարկը խոստացավ, որ նա կսովորեցնի, թե ինչ է կյանքը և ուշ չէ նպատակներ ունենալ և հասնել դրանց:
Մի գեղեցիկ և արևոտ առավոտ էր: Տաս տարի էր անցել, բոլորը գիտեին թե ով է այն երկնագույն աչքերով գեղեցիկ աղջիկը ով հասել է այս կյանքում իր բոլոր նպատակներին և ունի սիրող հաջողակ ամուսին և խարտյաշ գանգուր մազերով մի գեղեցիկ հրեշտակ:    

Դիմակը


Նա դեռ փոքրուց ցանկանում էր ապրել իր համար: Բայց ուր գնում էր, ում հետ շփվում էր, դառնում էր ծաղրանքի առարկա: Երբ մանկապարտեզ էր գնում ուզում էր շփվեր, խաղար մնացածի նման, բայց ինչ-որ բան իր մոտ չէր ստացվում: Իր ամեն մի գործողություն դառնում էր քննադատության առարկա: Քիչ-քիչ նա փոխեց գործողությունները,անում էր այնպես,ինչպես ուրիշներն էին ուզում,ինչպես ուրիշներին էր դուր գալիս: Քիչ-քիչ զգում էր,որ կորցնում է իր դեմքը դառնում կամակատար,անում է այն ինչ իր սրտով չէ: Ներսում խոսում էին երկու ես՝ մեկը ով ինքն էր իրականում,մյուսը որ ուրիշներն էին ցանկանում տեսնել: Նա ամեն օր սպասում էր, թե երբ կկարողանա լինել այնպիսին ինչպիսին ինքն է ոչ թե մտածածին մի էություն: Վերջ ի վերջո նա ընտրեց դերասանի մասնագիտությունը: Բեմում նա ազատ էր, նրա կարողությունները առաջին անգամ գնահատվեց,այն մարդիկ ովքեր նրան ծաղրում էին, հիմա արդեն ոտընկայս ծափահարում էին:

понедельник, 23 мая 2016 г.

Երեխայի իրավունքները

Հայաստանում

Երեխան ծննդյան պահից ձեռք է բերում մի շարք իրավունքներ, որոնք պաշտպանված են ինչպես միջազգային պայմանագրերով, այնպես էլ ներպետական օրենսդրությամբ:
Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է բազմաթիվ միջազգային պայմանագրերի, որոնք առնչվում են երեխայի իրավունքների պաշտպանությանը (Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիա, Կոնվենցիա երեխայի միջազգային առեւանգման քաղաքացիական մոտեցումների մասին, Երեխաների պաշտպանության եւ օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին կոնվենցիա, Երեխայի աշխատանքի վատթարագույն ձեւերի մասին կոնվենցիա, Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի՝   մանկավաճառության եւ մանկական պոռնոգրաֆիայի մասին կամընտիր արձանագրությունեւ այլն), ինչպես նաեւ ընդունել է մի շարք ներպետական օրենսդրական ակտեր, որոնց թվում են՝ Երեխայի իրավունքների մասին օրենքը,
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին օրենքը, Ընտանեկան օրենսգիրքը եւ այլն: Օրենսդրորեն նախատեսված են նաեւ երեխաների իրավունքների պաշտպանության ազգային եւ մարզային հանձնաժողովներ եւ խնամակալության ու հոգաբարձության մարմիններ:
2003 թ.-ի դեկտեմբերի 18-ին ՀՀ կառավարությունը հաստատեց ՀՀ-ում երեխայի իրավունքների պաշտպանության 2004 - 2015 թվականների ազգային ծրագիրը, համաձայն որի աշխատանքներ պետք է տարվեն  ՀՀ-ի երեխայի իրավունքների պաշտպանությանը վերաբերող օրենսդրության բարելավման ուղղությամբ առողջապահության, սոցիալական ապահովության, հանգստի, ժամանցի եւ մշակութային կյանքիարդարադատության, կրթության ոլորտներում:

Ազատություն

Ի՞նչ եմ հասկանում խոսքի ազատություն ասելով: Կա՞ խոսքի ազատություն: Կարո՞ղ է լինել:

Խոսքի ազատությունը դա հարաբերական հասկացություն է, քանի որ մենք մինչև վերջ ազատ չենք կարող լինել մեր մտքերը արտահայտելուց, քանի որ ամեն մի հասուն մարդ պարտավորություն է կրում պատասխան տալ իր արածի և ասածի համար: Մենք չենք կարող խոսք տալ ու չկատարել, որովհետև մեզ դա չի թողնում մեր դաստիարակությունը: Մեզ մանկահասակ տարիքից սովորեցնում են ծնողները, դաստիարակները և մեծերը, որ  օրինակ՝ չի կարելի ստել և վատ բառեր ասել: Արդեն այդ տարիքից մենք ունենում ենք խոսքի սահմաններ, որը չպետք է անցնենք, դեռահաս տարիքում դպրոցում արտահայտվելը, սեփական կարծիք հայտնելը ու խոսքի ազատությունը նույնպես հարաբերական իմաստ է կրում: Արդյոք կա խոսքի ազատոություն դա այնպիսի հասկացություն է, որ բոլորը խոսում են դրա մասին, բայց յուրովի պատկերացնում այն: Մենք ձգտում ենք խոսքի ազատությանը, տարիքի, սեռի, ազգի, ռասայի պատկանելիությանը խտրականություն չդնելով: Իմ կարծիքով ամեն մարդ այս հասարակության մեջ պետք է ունենա խոսքի ազատություն, քանի որ դա է ձևավորում մեզ որպես լիարժեք անձ, անհատ և դա է իմ կարծիքով մեր լույս աշխարհ գալու իմաստը: Կարո՞ղ է լինել խոսքի ազատություն ապագայում: Խոսքի ազատությունը միշտ էլ հարաբերական է լինելու, քանի որ այն միշտ սահմանափակելու է որոշակի գործոններով և կառույցներով: 

воскресенье, 22 мая 2016 г.

Առաջադրանք

Առաջադրանք

1. Բոսոր- ալ կարմիր
 Տրցակ- կապոց
 Կաղկանձ- շների հաչոց
 Խորշոմ- ծալք
 Հղփանալ- հագենալ
 Մատռվակ- Գինեմատակարար
 Գույժ- վատ լուր
Գեղուղեշ- Գեղեցիկ ուղեշներով
 Երկնամուխ- Երկնքի մեջ մխրճված
 Կարկառուն- նշանավոր
Կերկերուն- հանրաճանաչ
Եղերական- ողբերգական
Ավետիս-լավ լուր
Բանուկ- մարդաշատ
Կարկառել- հավաքել
Բամբիռ- երաժշտական գործիք
Լղպոր- Լխկած
Առհավատչյա- գրավ
Բազրիք- Բռնատեղ
Կերոն- մեղրամոմից պատրաստված մեծ մոմ
Լաջվարդ- պայծառ երկնագույն
Պախուրց- սանձ
2.
1)    Դեմ դիմաց կանգնած էր մի երիտասարդ՝ ամաչկոտ ժպիտով, բայց առույդ կեցվածքով ու վեհատեսիլ:
2)    Բարձրության վրա կանգնած էր երիտասարդական պալատը՝ եգիպտացորենի տեսքով:
3)    Վրաններից դուրս եկավ մի մարդ՝ գլխին մոխրագույն գլխարկով:
4)    Ահա երևաց գյուղը՝ շրջապատված ծաղիկների բաղմերանգ դաշտերով:
5)    Պատերաղմում էին ճայերը՝ թևերը թափահարելով:
3.
1)    Երազը ձուլվեց իրականության հետ, և Մայրամի կերպարանքը պատկերացավ նաև երազում:
2)    Եղանակը տաքացավ, և իրար հետևից երամ-երամ չվեցին հետ եկան թռչունները:
3)    Եվ ահա դուռը բացվեց, ու երևաց թամադան ճաղատ գլխով:
4)    Կնոջ պատասխանը նրան չէր հուզում, կամ նա սպասում էր մի այլ պատասխանի:
5)     Ադամը Լիլիթի բույրն էր զգում, ու սոխակների երգերի մեջ՝ Լիլիթի ձայնը:

4. Լրացրե՛ք բաց թողնված տառերը.
Զվարթնոց, զորավիգ, եղրևանի, ինսունինը, սրնքակալ, փողք, թատերասեր, Կիլիկիա, իդեալական, թանկագին, խափշիկ, վարքագիծ, կրճտացնել, հավակնորդ, հղփանալ, ողկույզ, ոգելից, արդուկ, հոգնաբեկ, քառանիվ, ակադեմիա, աղոթք, քննախույզ, ախորժալուր, հորթուկ, ձերբազատվել, խորշոմ, արծիվ, անըմբռնելի, պճնվել, փտախտ, ասացվածք, խաբկանք, մեղմորեն, անբարիշտ, մրկասույզ, բնօրրան, վշտալուկ, Անէանալ, լուսնէջք ,օրեցօր, էմալե, ոսկեծոր, գինարբուկ(ծաղիկ), դեղձան, բարբառ, ցորնամրրիկ, մանրազնին, գինարբուք(խնջույք), թմբլիկ, այծենակաճ, ամֆիթատրոն, գնորդ, ակաղձուն, ձգձգել, վաղօրոք, ակընդետ, հոտնկայս, որևէ, երբևիցե, Լիլյա, դշխոյական, խարխափել, անհարգի, տրտմաշուք, վարկաբեկել, կցկտուր, խառնիճաղանջ, դասալիք, անցուդարձ, հօդս ցնդել,ալեծուփ, կցորդ, միջնադար, ուղտ(կենդանի), ուխտ(երդում), ապաշնորհ, ընդդեմ, ամբարիշտ, հելլեն, միլիոն, հոգեվարք, օթևան, շեղբ(կույտ), փղձկալ, մածուցիկ, հեծկլտալ, երիզորդ, բարձիթողի, լյարդ, այծյամ, ջրէջք, շոգ, գոգնոց, բարաք(քերծե):



5.  Գեղարդը գտնվում է Երևանից հարավ-արևելք, նրանից երեսունհինգ կիլոմետր հեռավորությաև վրա, տեղադրված է Ազատ գետի վերին հոսանքում, նրա աջ ափին`պատմական Գեղարդաձորում։ Գեղարդը համարվում է հայրենի տեսարժան վայրերից մեկը, որը հայ վարպետների ու ճարտարապետների անսովոր ու դժվարին աշխատանքով միակտուր քարից կերտված վանք է, որը ունի երկհարկանի քարակերտ տաճարներ և դրան կից էլ՝ եկեղեցի: Քանի որ վանքը կերտվել է լեռան լանջին` այրերի մեջ, դրա համար էլ ժամանակին ստացել է Այրիվանք կամ Քարայրերի վանք անունը։Սակայն ժամանակի ընթացքում 14-րդ դարից Այրիվանք կամ Քարայրերի վանք անվանմանը փոխարինեց Գեղարդ անունը,երբ այստեղ, որպես ավելի ապահով վայր, ս. Էջմիածնից տեղափոխվեց ավանդական Գեղարդը։ Նախ, մի քանի խոսք Գեղարդի մասին, որից առաջացել է Այրիվանքի նոր անունը։ Գեղարդը զենքի մի տեսակ է` բաղկացած փայտե կոթից, որի գլխին ամրացած է տափակ եռանիստ սրածայր երկաթյա տեգ։ Այն Գեղարդը, որով ըստ Նոր Կտակարանի՝ Գողգոթայում խաչված Քրիստոսի կողքը խոցեց հարյուրապետը ,դարձավ քրիստոնեական աշխարհի համար սրբություն: Այդ նվիրական տեգը` Գեղարդը, ինչպես ասվեց մինչև տասնչորսերորդ դարը, պահվում էր ս. Էջմիածինում։  Բայց պատմական իրադրությունների անբարենպաստ պայմանների և հատկապես մոնղոլ-թաթարական արշավանքների հետևանքով, հայ ժողովրդի համար ստեղծվեց մռայլ և անապահով ժամանակաշրջան: Ուստի հարկ եղավ Գեղարդը Էջմիածնից տեղափոխել ավելի ապահով `թշնամու աչքից հեռու մի անկյուն: Մոտ հինգ դար այստեղ պահվեց Գեղարդը, և ժողովուրդը Այրիվանք ուխտ գնալիս  ուղղակի ասում էր . <<Գնում ենք ս. Գեղարդ՝ ուխտի, կամ Գնում ենք` Գեղարդավանք>>։ Ժամանակի ընթացքում էլ նվիրագործվեց վերջինն անունը։Գեղարդ անունը ստացավ ոչ միայն վանքը, այլ Գեղամա լեռների մի ճյուղը, որը ձգվում է դեպի հարավ: Նա է առաջացնում այն կիրճը, որով հոսում է Ազատ գետի վերին հոսանքը։ Ձորը նույնպես կոչվեց Գեղարդաձոր։ Գեղարդի դիրքը շատ բանաստեղծական է, կլիման` առողջարար։ Անցյալում նա Էջմիածնի միաբանության համար ամառանոցային վայր է եղել։ Ինչ վերաբերում է ավանդական Գեղարդին՝ապա այն կրկին Էջմիածին բերվեց, ուր մնում է մինչև օրս և հայոց եկեղեցու նվիրական ու վավերական հնությունների հետ պահվում է վանքի թանգարանում:

6. Գեղարդը գտնվում է Երևանից երեսունհինգ կիլոմետր հեռավորությաև վրա՝ Գեղարդաձորում: Այն համարվում է հայրենի տեսարժան վայրերից մեկը: Վանքը կերտվել է լեռան լանջին` այրերի մեջ, դրա համար էլ ժամանակին ստացել է Այրիվանք կամ Քարայրերի վանք անունը։ Եվ որպես ավելի ապահով վայր, ս. Էջմիածնից տեղափոխվեց ավանդական Գեղարդը։ Ժամանակի ընթացքում էլ նվիրագործվեց վերջինն անունը։Գեղարդ անունը ստացավ ոչ միայն վանքը, այլ Գեղամա լեռների մի ճյուղը, որը ձգվում է դեպի հարավ և ձորը նույնպես կոչվեց Գեղարդաձոր։